00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կինո չի՞ լինելու». «ՌեԱնիմանիան» աջակցության կարիք ունի

© Sputnik / Asatur YesayantsВреж Касуни
Вреж Касуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոչ մի խոշոր միջոցառում չի կարող զարգանալ առանց ֆինանսական աջակցության։ Այսօր Միջազգային անիմացիոն կինոփառատոնի կազմակերպիչները նշում են, որ «ՌեԱնիմանիան» լրացուցիչ ֆինանսների կարիք ունի։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Միջազգային անիմացիոն կինոփառատոնը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը, Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։

Նրա խոսքով` փառատոնի կազմակերպմանը վերաբերող ֆինանսական հարցերը դեռ լիովին չեն լուծվել, և որքան շատ միջոցներ հավաքվեն, այնքան լայնածավալ կլինի միջոցառումը։

«Մենք ուսումնասիրում ենք նմանատիպ փառատոները` սկսած Արևելյան Եվրոպայի երկրներից մինչև Միջին Ասիա, և կարող ենք ասել, որ «ՌեԱնիմանիան» ամենախոշոր միջոցառումներից է ինչպես ծրագրերի, այնպես էլ ֆիլմերի ընտրության առումով»,- ասաց Քասունին։

Նա նշեց, որ «ՌեԱնիմանիան» ազգային արժեք է, և բոլորը պետք է շահագրգռված լինեն այդ կարևոր փառատոնի զարգացման հարցում, քանի որ այն Հայաստանի այցեքարտերից մեկն է։

кино, фильм, кинематограф, кинолента - Sputnik Արմենիա
Ստոպ, նկարված է. Հայաստանում մեկնարկեց ռուսական կինոյի շաբաթը

«Միջոցառման ընթացքում նաև դասախոսություններ կլինեն։ Մենք ցանկանում ենք հրավիրել միջազգային փորձագետների, որոնք կկարողանան ուսուցանել 18 տարեկանից բարձր երիտասարդ մասնագետներին։ Ծրագրում ենք մասնագիտացված սեմինարներ անցկացնել»,- ասաց Քասունին։

Փառատոնի տնօրեն Վրեժ Քասունու խոսքով՝ փառատոնը կարող է ստեղծել համագործակցության հարթակ արդեն հայտնի և փորձառու միջազգային մասնագետների և տեղի տաղանդավոր երիտասարների համար, ինչը նոր բիզնես հնարավորություններ կարող է բերել տեղական շուկա։

«Ես կարծում եմ, որ Հայաստանը միջազգային ծրագրերի համար տարածաշրջանային աութսորսինգ կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի։ Մեր երիտասարդները տաղանդավոր են, էնեգիայով լի. մենք պետք է նրանց համար աշխատելու, ստեղծագործելու և նոր ստուդիաներ հիմնելու համապատասխան միջավայր ստեղծենք։ Փառատոնը հրաշալի արդյունքներ ունի, և մենք ձեր նվիրատվության կարիքն ունենք այդ արդյունքները պահելու և զարգացնելու համար։ Ձեր նվիրատվությունը կօգնի հյուրընկալել միջազգային մասնագետներին Հայաստանում, կազմակերպել վարպետության դասեր ու սեմինարներ, գտնել ու մոտիվացնել նոր տաղանդներ։ Դուք հնարավորություն կտաք մեր երիտասարդ մասնագետերին սովորել աշխարհի լավագույն անիմացիոն դպրոցներում», — ասաց Վրեժ Քասունին։

Լրացուցիչ ֆինանսները կազմակերպիչներին կօգնեն նաև նոր ֆիլմեր ստեղծելու, երիտասարդ կինեմատոգրաֆիստներին աջակցելու հարցերում։ Քասունին չցանկացավ բացահայտել ժյուրիի կազմը, աստղային հյուրերի անուններն ու «ՌեԱնիմանիա» փառատոնի 8-րդ փառատոնի հետաքրքիր փաստերին վերաբերող այլ մանրամասներ։ Նա նշեց, որ ավելի լավ է` մի քիչ էլ ինտրիգ լինի։

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2009-ին: Փառատոնի նպատակն է խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և միջազգային տարբեր հարթակներում հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու հնարավորություն ստեղծել:

Ամեն տարի փառատոնի շրջանակում տեղի են ունենում բազմաթիվ անիմացիոն ֆիլմերի միջազգային և տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանում համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ և ոլորտի անվանի ներկայացուցիչներ, անցկացվում են վարպետության դասեր, սեմինարներ։

Լրահոս
0