00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորհրդային ժամանակների հերոսը. Շավարշ Կարապետյանի սխրագործության 40 տարին

© ImYerevanШаварш Карапетян упорно нырял на дно Ереванского озера и вытаскивал пассажиров упавшего в Ереванское озеро троллейбуса
Шаварш Карапетян упорно нырял на дно Ереванского озера и вытаскивал пассажиров упавшего в Ереванское озеро троллейбуса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանը Հայաստանի հետ վերջին հարյուր տարիների ընթացքում (ավելի վաղ նույնպես, սակայն անցյալ հազարամյակում՝ հատկապես) զգացմունքային ֆոնի վրա մի շարք համատեղ ապրումներ է ունեցել։ Այդ համատեքստում կարելի է հիշել Շավարշ Կարապետյանի ողբերգական, սակայն կյանք պարգևող, մեծ սխրագործությունը։

Դեպքը տեղի է ունեցել Երևանում ուղիղ 40 տարի առաջ, 1976 թվականի սեպտեմբերի 16-ին։

Անկախ նրանից, որ Խորհրդային Միություն այլևս գոյություն չունի, Կարապետյանի արարքը, երբ նա ամեն անգամ, քանի դեռ ուժ կար և գիտակցությունը տեղն էր, սուզվում էր Երևանյան լիճն ու հանում ջուրն ընկած տրոլեյբուսի նոր ուղևորների, նախկինի պես շարունակում է մնալ մեր ընդհանուր ձեռքբերումներից մեկը։

Այդպես է ոչ միայն նրա համար, որ Ռուսաստանն ու Հայաստանը նախկինի պես բարեկամական միության երկրներ են, իսկ ինքը` Կարապետյանը, արդեն քառորդ դար ապրում է Ռուսաստանի մայրաքաղաքում, այլ նրա, կյանքի ու մահու հետ այդ մենամարտը մեր ընդհանուր ոգու ու ընդհանուր մտածելակերպի ծնունդ էր։

© ImYerevanԵրևանյան լիճը, որտեղ խորտակված տրոլեյբուսից լողորդ Շավարշ Կարապետյանը 1976 թվականի սեպտեմբերի 16-ին տասնյակ կյանքեր փրկեց։
Шаварш Карапетян упорно нырял на дно Ереванского озера и вытаскивал пассажиров упавшего в Ереванское озеро троллейбуса  - Sputnik Արմենիա
Երևանյան լիճը, որտեղ խորտակված տրոլեյբուսից լողորդ Շավարշ Կարապետյանը 1976 թվականի սեպտեմբերի 16-ին տասնյակ կյանքեր փրկեց։

 

Կարապետյանը Նիցշեի գերմարդ չէր կամ կիսամիստիկ, ամերիկյան հերոս, ինչպես նրան անշուշտ բազմիցս կներկայացնեին ու կփառավորեին ԶԼՄ-ներն ու կինեմատոգրաֆը, եթե այն վայրերում դա լիներ։

Հասարակ, թող որ ուժեղ խորհրդային տղամարդ էր։ Այո, շատ ուժեղ և սպորտային արտաքինով` ստորջրյա լողի հրաշալի վարպետ՝ 11 անգամ աշխարհի ռեկորդակիր դարձած, 17 անգամ՝ աշխարհի չեմպիոն, 13 անգամ՝ Եվրոպայի չեմպիոն, 7 անգամ ՝ ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ վաստակավոր սպորտի վարպետ։

Այդ իսկ պատճառով նա կարողացավ անել ավելին, քան որևէ այլ մեկը, եթե լիներ նրա տեղը։ Սակայն մի կարևոր դիտողություն. իր փոխարեն այլ մեկը անշուշտ կնետվեր ջուրն ու կփորձեր նույնն անել, ինչ-որ կերպ օգնել, ուժերի ներածի սահմաններում, ինչպես դա արեց Շավարշը, եթե նույնիկս սպորտային փորձ չունենար։

Զերծ շինծու սուպերմենությունից, հասարակ մարդկային հերոսության մասին մտածելով, ես հիշեցի ռազմա-ծովային նավատորմի կյանքի մասին մի շարք ստեղծագործությունների հեղինակ, հիանալի ռուս գրող Կոնստանտին Ստանյուկովիչի «Մի նավաստու արկածները» վիպակը։

© Sputnik / Олег МакаровՁախից երկրորդը Երևանյան լճում սուզված տրոլեյբուսի ուղևորներին փրկած լողորդ Շավարշ Կարապետյանն է՝ Գուսևների տանը, նրանց որդուն գրկած։
Шаварш Владимирович Карапетян (второй слева), спасший из свалившегося в результате аварии в Ереванское озеро троллейбуса 20 человек, с новорожденным сыном хозяев дома Гусевых на руках - Sputnik Արմենիա
Ձախից երկրորդը Երևանյան լճում սուզված տրոլեյբուսի ուղևորներին փրկած լողորդ Շավարշ Կարապետյանն է՝ Գուսևների տանը, նրանց որդուն գրկած։

Վեպի էջերում ճակատագրի բերումով Ամերիկայում հայտնված նավաստի Վասիլի Չայկինը, որը վերցրել էր Չայկա մականունը, ծանր այրվածքների գնով կրակի մեջից փրկում է փոքրիկ աղջկան։

Հրաշքով այն աշխարհից փրկված, նա հոսպիտալում շփոթված և տարակուսանքով սկզբից հրաժարվում է փրկած աղջկա ծնողների առաջարկած խոշոր գումարից։

Учения армянских спасателей в условиях землетрясения - Sputnik Արմենիա
Այսօր ժողովրդի մեջ հավատ կա փրկարարների նկատմամբ

Այնուհետև, էլ ավելի շփոթված ու վիրավորված, մերժում է մասնավոր թատրոնի սեփականատիրոջ առաջարկած մի շատ ձեռնտու գործարք` խաղալ մեծ գումարներ խոստացող «Հրդեհ նավամատույցում, կամ երեխայի փրկությունը» ներկայացման մեջ` մարմնավորելով սեփական կերպարը։

Շավարշ Կարապետյանը գրքային Վասիլի Չայկինի եղբայրն ու ժառանգն է։ Շավարշը ոչ միայն ամենուր մեծամտորեն չէր պատմում իր արարքի մասին, այլև հակառակը` անհանգստանում էր, որ քիչ կյանք է փրկել՝ խորտակված տրոլեյբուսում գտնվողների միայն կեսին։

Հատկապես տանջվում էր այն մտքից, որ հերթական անգամ սուզվելիս, մարդու փոխարեն բազկաթոռ էր հանել։ Նրա համար դա իսկական ողբերգություն էր, քրիստոնյայի ողբերգություն։

Վերջին ժամանակները լուրերում ավելի հաճախ կարելի է լսել, որ խորտակված մեկ կամ մի քանի մարդու կյանք են փրկել մարզիկները կամ հաճախ՝ հասարակ մարդիկ։

 

Գրեթե միշտ փրկարարներն անկեղծորեն ասում են՝ արվել է այն, ինչ պետք է արվեր, ոչ մի յուրահատուկ բան այստեղ չկա, պարզապես, նորմալ մարդու պահվածք է։

Դրանից սիրտդ լցվում է ցնծությամբ։ Ստացվում է, որ մինչև վերջ դեռ շատերս չենք կորցրել մեր բարոյահոգևոր արժեքներն ու չենք մոռացել Շավարշ Կարապետյանի սխրագործությունը։

Լրահոս
0