Առաջիկա երկու օրը կանձրևի

© Sputnik / Asatur Yesayants / Дождь, дождливая погода
Дождь, дождливая погода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանը կիջնի մի քանի աստիճանով, հնարավոր է ամպրոպ և կարկուտ։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 16-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 16-17-ը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Երևանում սեպտեմբերի 16-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-17 մ/վ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի սեպտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.80C (1979 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.00C (1997 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.70C։

Լրահոս
0