00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում ավագանու աթոռի համար մարտնչողները հրաժարվում են պայքարից

Բաժանորդագրվել
Գյումրիում ավագանու աթոռի համար պայքարող 422 թեկնածուից 9-ն արդեն հրաժարվել է պայքարից:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. «Քաղաքական միտում ու ճնշումներ չեն եղել»,- Sputnik Armenia-ի թղթակցին վստահեցրեց Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների գործընթացը կանոնակարգող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) նախագահ Էդուարդ Բաղրամյանը՝ փաստելով, որ ինքնաբացարկի դիմում ներկայացրած թեկնածուների հետ զրույցի արդյունքում պարզվել է, որ վերջիններս hիմնականում պայքարից դուրս են գալիս սոցիալական, կենցաղային կամ ընտանեկան խնդիրներ պատճառով:

«Մենք բոլորի հետ զրուցել ենք, և ԸԸՀ-ի նիստով այդ բոլոր ինքնաբացարկները հաստատվել են»,-նշեց Էդուարդ Բաղրամյանը: Ընտրապայքարից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել 9 թեկնածու՝ 3-ը «Բալասանյան դաշինք»-ից, նույնքան թեկնածու` «Հայկական վերածնունդ»-ից, 2-ը` ԲՀԿ- ցուցակից և 1-ը` «Ալյանս» կուսակցությունից:

Ի դեպ, պայքարից հրաժարվողները տվյալ կուսակցության ընտրացուցակային լիդերները չեն, այլ` ցուցակի վերջին հորիզոնականներում գտնվողները, ինչը նշանակում է, որ ավագանու ցուցակների առաջին հորիզոնականում գտնվողները դեռ շարունակում են պայքարը:

Միևնույն ժամանակ, Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող 10 կուսակցություններն ու 1 դաշինքն այս ընթացքում փորձում են գյումրեցիներին ներկայացնել իրենց ծրագրերը, որոնցից շատերը երբեմն նաև գրոտեսկի են հասնում:

«Ծրագրերի մեջ կան այնպիսիները, որոնք նույնիսկ ԱԺ թեկնածուները չեն ներկայացնում: Ես չգիտեմ` նրանք ինչից ելնելով են այդ կարգի ծրագրեր ներկայացրել և ինչպես պետք է դա իրականացնեն» —նշեց թիվ 34 Բաղրամյանը:

Նրա խոսքով` թվում է, թե նախորդ ընտրությունների քարոզարշավի համեմատ ակտիվություն չկա, սակայն հիմա քարոզի գործիքներն են շատացել.

Людмила Саркисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ժողովուրդը բորբոքված է. Գյումրիում ու Վանաձորում դաժան պայքար է լինելու

«Տեսեք` քանի հեռուստատեսություն ու լրատվամիջոց կա հիմա, իսկ նախկինում այսքան չի եղել. լուսաբանման մեթոդները շատացել են: Պարզապես մեկ այլ գործոն էլ կա՝ ժողովուրդը ճանաչում է կուսակցությունների առաջին համարներին, իրազեկվելու խնդիր գրեթե չի զգացվում։ Թեև կան նորաստեղծ կուսակցություններ, բայց ժողովուրդը նրանց էլ է արդեն ճանաչում:Ժողովուրդը գիտի իր անելիքը և պետք չէ ևս մեկ անգամ նրա դուռը թակել,-նշեց Էդուարդ Բաղրամյանն ու ավելացրեց.- Գյումրին փոքր քաղաք է, և բոլորը բոլորին գիտեն: Եթե նախկինում կարելի էր ազդել ժողովրդի վրա՝ փորձելով նրանց ուղղորդել, ապա հիմա դրա կարիքը չկա, և ամենքին հայտնի է` ինչքանով են այդ ծրագրերը իրագործելի և հնարավոր»:

Սեպտեմբերի 9-ից մեկնարկած քարոզը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը, 24:00-ն:

Լրահոս
0