Էջմիածնի քաղաքապետի վրա կրակելու գործով ձերբակալված կա

© Sputnik / Сергей Венявский / Անցնել մեդիապահոցБорьба с преступностью
Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևան-Էջմիածին ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով սեպտեմբերի 18-ին մեկ անձ ձերբակալվել է։

Երևան, 18 սեպտեմբերի-Sputik. Քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել քննչական կոմիտեն։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել միջադեպին մասնակից երեք` «Վազ 21-06», «Լեքսուս» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներում, հրազենային վնասվածքներ չեն հայտնաբերվել։

Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Կրակոցներ, ծեծուջարդ, կրիմինալ. Էջմիածնում քաղաքապետի ընտրություն է

Նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն։ Միջադեպին մասնակից անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ, որի արդյունքում քաղաքացի Կ.Արմենակյանի բնակարանում հայտնաբերվել է ռազմամթերք։

Նա սեպտեմբերի 18-ին ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կասկածանքով։

Վեց անձի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, բացի այդ, նրանցից վերցրել են անհրաժեշտ փորձանմուշներ՝ կրակոցի արգասիքների առկայությունը ստուգելու համար։ Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս
0