00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւր են գնացել Էդուարդո Էռնեկյանի փողերը

© bloombergЭдуардо Эрнекян
Эдуардо Эрнекян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջերս արգենտինական Soyarmenio առցանց հրատարակությունը հոդված է հրապարակել այն մասին, որ միջոցների մի մասը, որոնք արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը վճարել է Հայաստանի ԱԳՆ շենքը ձեռք բերելու համար, կգնա Երևանի փողոցների վերանորոգմանը:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Արգենտինական հրատարակության հրապարակած հոդվածն առիթ է հանդիսացել պարզելու, թե ի՞նչ գումարի մասին է խոսքը և կոնկրետ ինչի վրա է այն ծախսվել: Sputnik Արմենիայի խնդրանքով Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է գործարքի մանրամասները։

Старый терминал аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
«Զվարթնոցի» շենքը քանդվում է, «Արմենիան» ներդրումներն անիմաստ է համարում

Քաղաքահետարանը ներկայացրել է, որ կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի N 873-Ն որոշմամբ պետական բյուջեի հաշվեկշռման և ծրագրային կարգավորման համատեքստում 2,659,914 հազար դրամով նվազեցվել են Հայաստանի 2016 թվականի պետական բյուջեով Երևան համայնքին նախատեսված սուբվենցիաների գծով թվով 4 ծրագրերի՝ ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանման 1,623 հազար դրամ, վերգետնյա էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրման 199,000 հազար դրամ, արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների ծառայության 690,661.4 հազար դրամ և թատերական ներկայացումների 147,252.6 հազար դրամ հատկացումները։

ГОРНАЯ ДОРОГА - Sputnik Արմենիա
Այսօրվանից փակ է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը

«Տեղեկացնում ենք նաև, որ նույն որոշմամբ առաջարկվել է Երևանի քաղաքապետին՝ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 282 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Երևան քաղաքի կառավարական N2 մասնաշենքի օտարումից Երևան համայնքին վճարման ենթակա համարժեք գումարը վերաբաշխման միջոցով ուղղել վերոնշյալ ծրագրերով նվազեցված հատկացումների ֆինանսավորմանը: Այսինքն, Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեում ներառված վերոթվարկյալ ծրագրերը՝ ներառյալ ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում ծրագիրը, գումարային առումով ըստ էության որևէ փոփոխության չեն ենթարկվել և իրականացվում են տարվա համար սահմանված չափաքանակի շրջանակում»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի պատասխան նամակում:

Կառավարության №2 շենքը «Տանգո» ընկերությանը վաճառելու մասին որոշումն ընդունվել է դեռևս 2014թ-ի հոկտեմբերի 4-ին: Գործարքի արժեքը պետք է կազմեր 51,271 մլն դոլար: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ԱԳՆ-ի տեղում կհայտնվի Kempinski խմբի հինգաստղանի հյուրանոցը:

Старый терминала международного аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
«Զվարթնոց» օդանավակայանին շնորհվել է սերտիֆիկատ Էներգակառավարման ոլորտում

Հաշվի առնելով, որ հայ հասարակությունը հատուկ հետաքրքրություն է հանդես բերել այդ գործարքի հանդեպ, որոշում է ընդունվել մրցույթ անցկացնել՝ թափանցիկություն ապահովելու նպատակով: Նույն տարվա մարտի 5-ին շենքի վաճառքի աճուրդը չի կայացել՝ գնորդ չի գտնվել: Ավելի ուշ երկրի իշխանությունները որոշել են պայմանագիր կնքել «Տանգո» ՓԲԸ-ի հետ:

Այդպիսով, 2013թ-ին ԱԳՆ շենքը վաճառվել է այդ ընկերությանը 51,270,840 դոլարով: Շենքի ընդհանուր տարածքը կազմում է 14,2 հազար քմ:
Գործարքը կատարվել է 2013թ-ի արժույթի փոխարժեքով:

Եվ այսպես, Հայաստանի կառավարությունը միայն 2016թ-ի օգոստոսին է որոշում ընդունել այն մասին, որպեսզի Էռնեկյանի հետ գործարքի գումարի 10 տոկոսն ուղղորդի Երևանի փողոցների վերանորոգման և վերականգնողական աշխատանքներին:

Հնարավոր է, ևս մի քանի տարի հետո մենք կիմանանք այն մասին, թե ինչի վրա կծախսվի ֆինանսների 90 տոկոսը, որոնք ստացվել են կնքված գործարքի արդյունքում:

Հուսանք, որ այս անգամ Հայաստանի կառավարության հատկացրած միջոցները կծախսվեն ըստ նշանակության, չէ՞ որ նորացված ճանապարհները և քաղաքի պատշաճ տեսքը ոչ միայն հարգի է իշխանությունների, այլ նաև հենց Հայաստանի համար:

Հայաստանի ազգային հերոս, ամերիկյան միլիարդատեր Քըրք Քըրքորյանը ժամանակին հսկայական գումարներ է ծախսել Հայաստանի ճանապարհների շինարարության վրա:

Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը Հայաստանում 22 տարվա գործունեության ընթացքում հատկացրել է շուրջ 1 մլրդ դոլար: Սակայն, ինչպես հայտնի է դարձել ավելի ուշ, անձամբ գործարարը բարկացել է և դադարեցրել ֆինանսավորումը՝ իմանալով այն մասին, որ Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ յուրացրել են վերջին հատկացրած 200 մլն դոլարի զգալի մասը:

Լրահոս
0