00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Առաջնայինն, ըստ իշխանությունների, պետությունն է. բա մարդկա՞նց շահերը՝ հարցնում են սոցցանցերի օգտատերերը
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամայացած գործարանի անգործ դիլիջանցիները

© Sputnik / Asatur YesayantsЗавод "Импульс"
Завод Импульс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիլիջանում մինչև օրս երանութամբ են հիշում խորհրդային տարիները, քանի որ ներկան ավելի դժգույն է դարձել նրանց համար: Աշխատանքի բացակայության պատճառով ավելի շատ ժամանակ են ունենում հիշելու այն տարիները, երբ կյանքը մատչելի էր ու հետաքրքիր:

Երևան, 18 սեպտեմբերի-Sputik, Գոհար Սարգսյան. Վաղուց ամայացած «Իմպուլս» գործարանում հանդիպեցինք դիլիջանցիներին, որոնք պատմեցին երբեմնի ստեղծարար քաղաքի մասին: Դիլիջանում այսօր մշտական բնակություն ունեցողների թիվը փոքր է: Մի մասն արտագաղթել է Երևան, մյուսն էլ՝ երկրի սահմաններից դուրս:

Նրանք, ովքեր նախընտրել են դիլիջանյան մաքուր օդը, հույս են դնում տեղի անտառների վրա: Կտրում կամ հավաքում են փայտերը, վաճառում դրանք կամ փոխանակում մթերքի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

Իր հանգստյան գոտիներով հայտնի քաղաքում այսօր երանությամբ են հիշում կապի միջոցներ արտադրող «Իմպուլս» գործարանը: Այն ստեղծվել է 1962 թվականին:

© Sputnik / Asatur Yesayants«Իմպուլս» գործարանի նախկին աշխատակիցները
Завод Импульс - Sputnik Արմենիա
«Իմպուլս» գործարանի նախկին աշխատակիցները

Գործարանը «կերակրել է» շուրջ 3000 դիլիջանցու: Երբեմնի աշխույժ և մարդաշատ գործարանն այսօր ամայի է ու անշունչ: Նախկին աշխատակիցներին հանդիպեցինք հենց գործարանի տարածքում: Այն պահից, երբ գործարանը փակվեց, նրանք աշխատել են այլևս այդ տարածք չմտնել. նույնիսկ լավ հիշողություններն են ճնշող դարձել:

«Այս գործարանում ես աշխատել եմ ամսական 700 ռուբլի, դա հերիք էր ընտանիքս շատ լավ պահելու համար, այդ աշխատավարձով տուն և մեքենա գնեցի. Ժիգուլի էր, ժամանակի լավագույն մեքենաներից մեկը»,- պատմեց զրուցակիրներիցս Արմենը:

Գործարանում արտադրվում էին կապի միջոցներ: Նրանք պատրաստում էին տեխնիկան և ուղարկում Մոսկվա: Անգամ չգիտեին, թե այդ սարքերն ինչ վերջնական տեսք էին ստանում և ինչի համար էին օգտագործվում:

«Երևի օգտագործում էին ռազմական նպատակներով: Մեզնից հասնում էր պատրաստելը, պատրաստում էինք և ուղարկում: Բոլորս սպիտակ խալաթներով էինք: Հաճելի էր, ոնց որ բժիշկ լինեինք, կարևորված էինք մեզ զգում, իսկ հիմա աշխատանք չունենք, պարապ ման ենք գալիս»,-պատմեց նախկին աշխատակիցներից Տիգրանը:

© Sputnik / Asatur Yesayants«Իմպուլսի» մնացորդները
Завод Импульс - Sputnik Արմենիա
«Իմպուլսի» մնացորդները

Երկու զրուցակիցներն էլ կարծում են, որ խորհրդային տարիներն աշխատանքի տեսանկյունից բարենպաստ էին Հայաստանի համար:

«Բոլորն աշխատանք ունեին և ասօրվա պես սոված չէին մնում: Հիմա ջահելներն այստեղ չեն մնում: Ապրելու միջոց, աշխատելու տեղ չկա: Մենք էլ թոշակի հույսին ենք մնացել, դա է ճշմարտությունը: Այն տարիները լավն էին»,-միաբերան հաստատեցին զրուցակիցներս:

Дилижан - Sputnik Արմենիա
Դիլիջան. «Հայաստանի Շվեյցարիա»

Գործարանի նախկին աշխատակիցներն այդ գործարանի տարածք ոտք չէին դնում: «Իմպուլսի» փակվելուց հետո առաջին անգամ այնտեղ մտան կազմակերպված միջոցառման բերումով: Այնտեղ մնացած շատ իրեր հիշեցնոմ էին անցյալը: Նրանց մոտ հուզմունք նկատեցի, բայց նաև՝ թեթևակի վրդովմունք:

Կարծում են, որ պետք է մտնել միայն վերագործարկված «Իմպուլս», չնայած այդ իրականությանն այդքան էլ չեն հավատում:

Հավատ չներշնչեցին նաև Դիլիջան համայնքի անդամներից մեկի խոսքերը, որը գործարան մտավ թիկնապահի ուղեկցությամբ և միջոցառման ներկաներին հույս տվեց, որ գործարանը մի օր կաշխատի:

© Sputnik / Asatur Yesayants«Իմպուլսի» երբեմնի փառքը
Завод Импульс - Sputnik Արմենիա
«Իմպուլսի» երբեմնի փառքը

«Իմպուլսի» հին ու փոշոտ աթոռներին մեր զրուցակիցները նստեցին 15 տարի անց, Sputnik-ի խնդրանքով, գուցե վերջին ագամ:

Լրահոս
0