ՏԵՖԻ-ի 12 հաղթողները կամ Շարապովայի ու Պաշկովի սերը Հայաստանի հանդեպ

© Sputnik / Asatur YesayantsШестой международный телевизионный фестиваль ТЭФИ
Шестой международный телевизионный фестиваль ТЭФИ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՊՀ երկրներից մոտ քսան մասնակից հավաքվել է Երևանում «ՏԵՖԻ-համագործակցություն» վեցերորդ միջազգային հեռուստատեսային փառատոնին, որն ավարտվեց հաղթողների պարգևատրման արարողությամբ:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևանում հրապարակել են «ՏԵՖԻ-համագործակցություն» վեցերորդ միջազգային հեռուստատեսային փառատոնի հաղթողների անունները: Հաղթող է ճանաչվել հեռուստատեսային ոլորտում երկար տարիներ աշխատող հայ և արտասահմանյան 12 մասնակից:

«ՏԵՖԻ-ի ակադեմիան նպաստում է լրագրության մակարդակի բարձրացմանը: Միջազգային փառատոնին մասնակցելուց հետո լրագրողները ցանկանում են լավագույները լինել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հայտնի ռուս հեռուստահաղորդավար Արինա Շարապովան:

© Sputnik / Asatur YesayantsԱրինա Շարապովա
Шестой международный телевизионный фестиваль ТЭФИ. Арина Шарапова - Sputnik Արմենիա
Արինա Շարապովա

Նա խոստովանեց, որ Հայաստանում չի եղել վերջին ութ տարիների ընթացքում և տպավորված է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել քաղաքում:

«Վաղուցվանից եմ սիրում ձեր քաղաքն ու երկիրը, սակայն այս անգամ կրկին սիրահարվեցի», — ասաց Շարապովան:

Մերձավոր Արևելքի Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերություն բյուրոյի ղեկավար Սերգեյ Պաշկովը լրագրողների հետ զրույցը սկսեց Հայաստանին սեր խոստովանելուց:

«Հիացած եմ Հայաստանով, տպավորված՝ Երևանով, սա իմ առաջին այցն է այստեղ», — ասաց Պաշկովը:

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Պաշկով
Сергей Пашков - Sputnik Արմենիա
Սերգեյ Պաշկով

Լրագրողների մակարդակը գնահատելիս, նա նշեց, որ այսօր շատ դժվար է աշխատել արպես ԱՊՀ երկրների լրագրող ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու գործոնի պատճառով:

«Փառատոնն օգնեց հասկանալ ոլորտի հիմնական խնդիրները և լուծումներ գտնել ճնշմանը միահամուռ ուժերով հակազդելու պայմաններում», — ասաց Պաշկովը:

Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Ակոպովն իր հերթին այսօրվա հեռուստատեսությանը հիմնական մարտահրավեր համարեց սոցցանցերը: Նա նշեց, որ դրանց հետ պայքարում հեռուստատեսությունը պետք է ավելի խորը, որակյալ և վերլուծական լինի:

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսանդր Ակոպով
Александр Акопов - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Ակոպով

«ՏԵՖԻ» մրցանակակիրներ դարձան Հայաստանի, Վրաստանի, Լատվիայի, Մոլդովայի, Ուկրաինայի և այլ երկրների լրագրողները:

«Նորությունները մեր մասնագիտությունն են» կարգախոսով «ՏԵՖԻ-համագործակցություն» վեցերորդ միջազգային հեռուստատեսային փառատոնն անցկացվեց Երևանում սեպտեմբերի 15-ից 18-ը:

Լրահոս
0