Քվեատուփերը բացվեցին. ՏԻՄ ընտրությունը մեկնարկեց

© Sputnik / Асатур Есаянц / Урна. Выборы. Голосование
Урна. Выборы. Голосование - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետության հինգ մարզում քվեարկում են։ Այսօր ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին գրանցվել է համայնքի ղեկավարի 548 և ավագանու անդամի 2825 թեկնածու։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի 317 համայնքներում 2016 թվականի սեպտեմբերի 18-¬ին նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, 22 համայնքում տեղի է ունենում միայն համայնքի ղեկավարի ընտրություն, 80 համայնքում` միայն ավագանու անդամի, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Կրակոցներ, ծեծուջարդ, կրիմինալ. Էջմիածնում քաղաքապետի ընտրություն է

Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը սահմանված կարգով ԿԸՀ են ներկայացրել իրենց հայտերը:

Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր 541 տեղական ընտրական հանձնաժողովներում:

«Հայ ազգային կոնգրեսը» նշանակումներ չի կատարել 36 ՏԸՀ-ում, իսկ «Ժառանգություն» կուսակցությունը՝ մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում:

Այսօր մինչև կեսգիշեր պարզ կլինի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքը։ Նախընտրական պայքարը որոշ քաղաքներում ընթացել է խիստ լարված մթնոլորտում, տեղի են ունեցել միջադեպեր, որոնց հիման վրա հարուցված են քրեական գործեր։

Հուսանք, որ ընտրական օրը կանցնի առանց կրակոցների ու ծեծկռտուքի, և մեր երկրի քաղաքացիները չեն մոռանա, որ ընտրություններն անցողիկ են, իսկ նույն գյուղի կամ քաղաքի բնակիչները միմյանց երեսի նայելու են ամեն օր…

Լրահոս
0