Վոլինկին. յուրաքանչյուրի քվեից է կախված Ռուսաստանի ապագան

© Ани ЛипаритянИван Волынкин
Иван Волынкин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում շարունակվում է Ռուսաստանի պետդումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը: Ընտրատարածքներից մեկը գործում է Հայաստանում Ռուսաստանի դասպանատան տարածքում:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Պետդումայի ընտրություններն անցնում են ընտրողների ակտիվ մասնակցությամբ, ընտրությունների վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:

Жеребьевка по распределению бесплатных площадей для агитации на выборах в Госдуму РФ - Sputnik Արմենիա
Հայաստանում Պետդումայի ընտրություններին քվեարկողների բարձր հոսք է սպասվում

Իր քաղաքացիական պարտքը կատարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Նա նշել է, որ այսօր կարևոր օր է` Պետդումայի ընտրությունների օրը, յուրաքանչյուր քաղաքացի պետք է կատարի իր ընտրությունը, քանի որ դրանից է կախված երկրի ապագան ու ճակատագիրը։

Նրա խոսքով, ընտրողների այսօրվա ակտիվությունից է կախված այն, թե կոնկրետ ո՞վ է ներկայացնելու Պետդուման ժողովրդի անունից և ո՞վ է օրենքներ հաստատելու:

Դեսպանը կարծում է, որ ընտրողների ակտիվությունն այսօր բավականին բարձր է, և կեսօրին 300 հոգի արդեն իսկ քվեարկել է:

Լրահոս
0