Ցերեկը՝ շոգ, գիշերն՝ անձրև. եղանակը չի խանգարի ՏԻՄ ընտրությանը

© Sputnik / Lusine Adamyan / Дорога к Севанаванку - полуостров
Дорога к Севанаванку - полуостров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ի գիշերը կնվազի 1-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Երևանում սեպտեմբերի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Լրահոս
0