00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ և լեհական պոեզիան «Գրական տապան 2016» փառատոնում

© АРКАкниги
книги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Գրական տապան 2016» փառատոնի շրջանակում սեպտեմբերի 19-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ հայ և լեհական պոեզիայի ժողովածուների շնորհանդես:

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Միջոցառման ընթացքում հանրությանը ներկայացվեցին «Որպես ձեռքսեղմում» և «Խաչվող զուգահեռներ» լեհական և հայ պոեզիայի անթոլոգիաները, ինչպես նաև բանաստեղծ, գրականագետ Դարիուշ Տոմաշ Լեբյոդայի «Հավատով նայիր Արարատին» և բանաստեղծ, թարգմանիչ Կալինա Իզաբելա Զիոլայի «Սառույցի պես փխրուն» ժողովածուները՝ հայերեն թարգմանությամբ: Շնորհանդեսի ընթացքում ներկայացված Լեբյոդայի մյուս` «Պարող հայուհին» գիրքը ներառում է հայերեն, ռուսերեն և լեհերեն բանաստեղծություններ: Բացի այդ, լեհերեն են թարգմանվել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի «Որոնումներ» և բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանի «Աստանդական սիրտը» գրքերը:

Презентация книги Абраама Гаспаряна - Sputnik Արմենիա
«Գրական տապանի» մեկնարկին հաշված ժամեր են մնացել

Հայաստանում և Լեհաստանում հրատարակված ժողովածուների շնորհանդեսին մասնակցեցին գրքերի հեղինակ հայ և լեհ բանաստեղծները, ովքեր անդրադարձան երկկողմ գրական կապերին ու համագործակցությանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում շեշտեց, որ վերջին տարիներին մեծ թվով երկլեզու գրքեր են թարգմանվել և հույս հայտնեց, որ երկու երկրների միջև առկա գրական բարեկամությունը երկարատև կլինի: Էդվարդ Միլիտոնյանը լեհ գրողներ Դարիուշ Տոմաշ Լեբյոդային և Կալինա Իզաբելա Զիոլային հանձնեց ՀԳՄ գրական վաստակի մեդալներ և պատվավոր անդամի տոմսեր:

«Այն փաստը, որ Գագիկ Դավթյանին հեշտ է տրվել բանաստեղծությունների թարգմանությունը, վկայում է, որ հայերն ու լեհերը հեշտ են ընկալում միմյանց հոգևոր և մշակութային ժառանգությունը: Բանաստեղծությունները փաստում են այն մասին, որ մենք մեկ միասնական քաղաքակրթության անդամ ենք»,-արարողության ընթացքում նշեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին` շնորհակալություն հայտնելով ՀՀ մշակույթի նախարարությանը` երկկողմ հարաբերությունների մերձեցմանն աջակցելու համար:

Դարիուշ Տոմաշ Լեբյոդան գրքերի շնորհանդեսի ընթացքում Հոմերոսի անվան շքանշան հանձնեց բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, ՀԳՄ անդամ Գագիկ Դավթյանին` համաշխարհային գրականության մեջ ունեցած ավանդի համար: Բացի այդ, Դավթյանին հանձնվեց Բուլղարիայի գրողների միության անդամակցության գրքույկ: Միջոցառման ընթացքում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Լեհաստանում իր` «Որոնումներ» գրքի լույսընծայման առթիվ արժանացավ բանաստեղծ Կլեմենս Յանիցկու անվան գրական մրցանակի:

Արարողության ընթացքում հայ գրողներն ընթերցեցին լեհ բանաստեղծների ստեղծագործությունները, ինչպես նաև հանդես եկան գրքերին առնչվող զեկույցներով:

Գրականության ոլորտի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում սեպտեմբերի 18-28-ը կմասնակցեն «Գրական տապան 2016» փառատոնին: Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնը կազմակերպվում է 2001 թվականից Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մի շարք գրական կազմակերպությունների, այդ թվում` Բեռլինի Լիտերատուրվերկշտատի, Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ: «Գրական տապանի» շրջանակում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր ու մի շարք այլ միջոցառումներ: Փառատոնն այս տարի անցկացվում է «Արդյոք ազատն անկա՞խ է, արդյոք անկախն ազա՞տ է: Անձ: Հասարակություն: Ազգ: Աշխարհ» (Is the Free independent, is the Independent free? Person. Society. Nation. World.) խորագրի ներքո:

Լրահոս
0