Ատոմակայանը կկանգնի պլանային նորոգման

© Sputnik / Р. Мангасарян /  / Անցնել մեդիապահոցАрмянская АЭС
Армянская АЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 00-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. «Պլանայինին զուգահեռ, կիրականացվեն նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելուն ուղղված հիմնանորոգման որոշ աշխատանքներ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, այս տարի կայանի ժամանակավոր դադարն ավելի երկար կտևի։ Ըստ նախատեսված ժամանակացույցի, գործող էներգաբլոկը էներգացանցին կմիանա նոյեմբերի 20-ին», — հայտնում է նախարարությունը:

Նշված է, որ ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում և այն գործող սակագնային հաշվարկների վրա որևէ ազդեցություն չի ունենա։

 

Լրահոս
0