Երևանի որոշ հատվածներում ջուր չի լինի

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցВода из под крана
Вода из под крана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Երևան Ջուրը» զգուշացնում է, որ այսօր մայրաքաղաքի Շենքգավիթի և Էրեբունու վարչական շրջաններում ժամանակավորապես կդադարեցվի ջրամատակարարումը։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. «Երևան Ջուրն» իր ֆեյսուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել այն մասին, որ սեպտեմբերի 19-ին ժամը 9-ից 15-ը ջրանջատում տեղի կունենա որոշ հատվածներում։

Մասնավորապես, ջրամատակարարումը կդադարեցվի Շենգավիթի վարչական շրջանի Արտաշատի խճուղու, առաջին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ», «Մաքուր երկաթ» գործարանների Երևանի ՋԷԿ-ի տարածքում։

Ջուր չի լինի նաև Էրեբունու Արցախի, Աճեմյան, Երկաթուղայինների, Նժդեհի, երկաթգծիկայարանին հարակից մի քանի փողոցում։

Լրահոս
0