Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահը Դմիտրի Մեդվեդևին շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, նշվում է.

«Քվեարկության արդյունքներն ամբողջությամբ հաստատում են այն բարձր հեղինակությունը, որն ունի Ձեր ղեկավարած կուսակցությունը: Ռուսաստանի քաղաքացիներն իրենց ընտրությամբ արտահայտել են լայն աջակցություն «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» կուսակցության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքականությանը, որն ուղղված է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը:

Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը շարունակելու փոխադարձ վստահության վրա հիմնված միջկուսակցական երկխոսությունը՝ նպատակ ունենալով լայնորեն աջակցել հայ-ռուսական միջպետական դաշնակցային հարաբերությունների ողջ համալիրի հետևողական ամրապնդմանը:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Դմիտրի Անատոլիի, քաջառողջություն և նոր հաջողություններ»։

 

Լրահոս
0