00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՏԻՄ ընտրությունների ամենաակտիվ ու պասիվ համայնքները

© ЦИК РААрмен Смбатян
Армен Смбатян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեկ` սեպտեմբերի 18–ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել հանրապետության 5 մարզում` Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Սյունիքում և Տավուշում։ Ընդհանուր առմամբ մասնակցել է 317 համայնք։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը Sputnik Արմենիային է ներկայացրել ընտրության արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում։ Այս մասին հավաստիացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։ Նա Sputnik Արմենիային ներկայացրեց ամենաշատ ու ամենաքիչ մասնակցություն ունեցած համայնքները։

«Ամենաշատ մասնակցությամբ համայնքն Արագածոտնի մարզի Լեռնարոտ համայնքն է` 84.27 տոկոս մասնակցությամբ։ Ամենացածր մասնակցություն ունեցած համայնքը Արարատի մարզի Վերին Դվինն է` 10.73 տոկոս մասնակցությամբ։ Ընդհանուր առմամբ մասնակցել է ընտրողների 49 տոկոսը»,-ասաց նա։

Էջմիածնում, որտեղ ընտրությունից մեկ օր առաջ լարված մթնոլորտ էր տիրում ու զինված միջադեպ էր տեղի ունեցել, 36.18 տոկոս մասնակցություն է արձանագրվել։ Սմբատյանին խնդրեցինք գնահատել ընտրության ընթացքը։

Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Էջմիածնի քաղաքապետի վրա կրակելու գործով ձերբակալված կա

«Զերծ կմնամ գնահատականներից, ԸԸՀ-ն պիտի քննի, իսկ ԿԸՀ կարծիքը կարող է ինչ-որ կողմի համար թվալ կողմնակալ և ոչ հավասարակշիռ։ Ամեն ահազանգ պետք է առանձնահատուկ քննության առարկա դառնա»,-ասաց Սմբատյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն` հաղթել է գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը` ստանալով 10587 քվե:

Ամեն դեպքում բոլոր ընտրատեղամասերում եղել են դիտորդներ, որոնք ահազանգեր և դիմումներ են ներկայացրել։ Ամեն ահազանգից հետո, Սմբատյանի հավաստիացմամբ, արագ միջոցառումներ են անցկացվել։

«Բոլոր տեղամասերն ամփոփել են իրենց արդյունքները, օրենքով սահմանված ժամկետներում դրանք ներկայացրել տարածքային ընտրական հանձնաժողովներին, որոնք մուտքագրել են տվյալները, ԿԸՀ-ն դրանք զետեղել է ԿԸՀ կայքում։ Ընտրությունները մրցակցային եմ համարում, ընդհանուր առմամբ կարելի է գնահատել դրական»,-ասաց զրուցակիցը։

Բոլոր 317 համայնքների ընտրողների ընդհանուր թիվը 647393 է։ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնել է, որ հաղթանակ են տարել Արարատի մարզում, Արտաշատում և Մասիսում, որտեղ առաջադրված թեկնածուներ են ունեցել։

Տավուշի մարզում, օրինակ, 31 համայնքում երեկ տեղի ունեցած ընտրություններին հիմնականում հաղթել են Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածուները: Բերդ, Ներքին Կարմիր Աղբյուր, Չինարի, Չորաթան, Վերին Կարմիր Աղբյուր համայնքներում ՀՀԿ-ական ղեկավարները վերընտրվել են առանց մրցակցի:

Լրահոս
0