Հայաստանից բերված «Ոսկե նուռը» կհամտեսեն Մոսկվայի հյուրերն ու բնակիչները

© Sputnik / Asatur YesayantsГранат
Гранат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայի բնակիչները կարող են մասնակցել Հայաստանի ազգային ապրանքների շնորհանդեսին ու ընտանիքների համար նախատեսված վարպետության դասին։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Մոսկվայի Հեղափոխության հրապարակում սեպտեմբրի 21-25-ը կանցկացվի հայկական ապրանքների «Ոսկե նուռ» ամենամյա տոնավաճառը։ Այս մասին հայտնում է Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Տոնավաճառի այցելուներին կծանոթացնեն հայկական երաժշտական գործիքների պատմությանը, կազմակերպիչները կպատմեն ազգային պարերի մասին և վարպետության դաս կանցկացնեն բոլոր ցանկացողների համար: Այցելուներին հնարավորություն կտան սովորել քոչարի, բերդ, յարխուշտա պարել», — նշված է հաղորդագրության մեջ։

«Ոսկե նուռ» կներկայացվեն հայկական ապրանքներ, ոսկերչական իրեր և հուշանվերներ, ազգային արվեստի գործեր:

Միջոցառման շրջանակներում մայրաքաղաքում նաև հայ-մոսկովյան մարդասիրական համաժողով կանցկացվի։ Տոնավաճառը կմեկնարկի Մոսկվայի Հայկական թատրոնի դերասանների և տարբեր համույթների տոնական համերգով։

«Ոսկե նուռ» առաջին տոնավաճառն անցկացվել է Մոսկվայում 2005 թվականին։

Լրահոս
0