Գյումրիում որոշ կուսակցություններ դադարեցնում են քարոզարշավը

© Kumayri GyumriГород Гюмри
Город Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գյումրիում տեղի ունեցած արտակարգ դեպքի պատճառով որոշ կուսակցություններ հայտարարել են, որ այս պահին դադարեցնում են նախընտրական քարոզարշավը։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. ԳԱԼԱՆ և «Բալասանյան դաշինքը» հայտարարում են, որ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին իրենք դադարեցնում են նախընտրական քարոզարշավը։ Առայժմ հայտնի չէ` դադարը ժամանակավորապես կլինի, թե ոչ։

Քարոզարշավի դադարեցման պատճառը սեպտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած արտակարգ դեպքն է. այսօր Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ 26-ամյա Արշակ Գրիգորյանը։ Նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդին է։ Արշակ Գրիգորյանը հիվանդանոց է տեղափոխվել գլխի հրազենային վնասվածքով։

«Բալասանյան դաշինքի» նախընտրական շտաբի հայտարարության մեջ նշված է նաև, որ դաշինքը ցավակցություն և զորակցություն է հայտնում Գրիգորյանների ընտանիքին: 

Լրահոս
0