00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկախության տոնի պարգևն անկախությունն է

© Sputnik / Asatur YesayantsЦеремония награждения по случаю 25-й годовщины Независимости Республики Армения в резиденции Президента. Серж Саргсян и Рубен Матевосян
Церемония награждения по случаю 25-й годовщины Независимости Республики Армения в резиденции Президента. Серж Саргсян и Рубен Матевосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահ Սերժ Սարգսյանն անկախության 25–րդ տարեդարձի նախօրեին ՀՀ բարձրագույն պարգևներով` շքանշաններով ու մեդալներով պարգևատրեց, ինչպես նաև պատվավոր և զինվորական կոչումներ հանձնեց հանրապետության երախտավորներին տարբեր բնագավառներից։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի-Sputnik. Նախագահական նստավայրում պարգևատրման արարողության ընթացքում ոմանք հուզվեցին, արտասվեցին, մյուսները բարձր գլխով շքանշաններ ստացան, նրանցից մեկն էլ արագորեն պարգևը ձեռքն առավ ու հեռացավ։

Այդ մեկը Լարիսա Ալավերդյանն էր։ Սպասեց իր հերթին, պարգևը ստացավ ու շտապելու պատրվակով անմիջապես հեռացավ։

Արարողության հուզիչ դրվագը վերաբերում էր զոհված զինծառայողներին, ինչպես նաև ՊՊԾ գնդի գրավման օրն ու դրանից հետո ծառայության ընթացքում զոհված ոստիկաններին։

Նրանց հետմահու հանձնվեցին պատվավոր և զինվորական կոչումներ։

Նախագահի նստավայրում «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվեց ապրիլյան պատերազմի ընթացքում քաջությամբ աչքի ընկած Ռաֆիկ Կրպեյանը։

© PresidentԱնկախության 25-ամյակի առթիվ նախագահը պարգևատրեց ապրիլյան պատերազմի ընթացքում խիզախությամբ աչքի ընկած Ռաֆիկ Կրպեյանին
Церемония награждения по случаю 25-й годовщины Независимости Республики Армения в резиденции Президента. Танкист Рафик Крпеян - Sputnik Արմենիա
Անկախության 25-ամյակի առթիվ նախագահը պարգևատրեց ապրիլյան պատերազմի ընթացքում խիզախությամբ աչքի ընկած Ռաֆիկ Կրպեյանին

20-ամյա Ռաֆիկն ապրիլի 3-ին խոցել էր հակառակորդի տանկը։ Փոքրամարմին ու երիտասարդ տղայից քչերը կսպասեին նման փորձառու քայլ։

Հակառակորդին առջևում տեսնելով, իսկ մեջքի հետևում ուենալով ընտանիքն ու ամբողջ հայրենքը, հավաքեց ուժերն ու ճիշտ հրաման տվեց։

«Ես տանկի անձնակազմի հրամանատարն էի, իմ նշանառուն է խոցել, երբ հրամանս ստացավ։ Եթե մենք սխալվեինք՝ մեզ էին խփելու։ Դրանից հետո մեկ անգամ էլ գնացել եմ Թալիշ իմ ընկերների մոտ, տեսել եմ իմ հարազատ տանկը»,-ասաց Ռաֆիկը։

Երիտասարդն այսօր ցանկանում է դառնալ փրկարար։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք կյանք փրկելը դարձել է նրա առաքելությունը, ամաչկոտ երիտասարդը գլխի դրական շարժում արեց՝ առանց ավելորդ խոսքերի։ Առհասարակ, հայ զինվորականներն ավելի քիչ խոսել ու ավելի շատ գործել են սիրում։

Պարգևատրման արարողությունից հետո նախագահ Սարգսյանը շնորհավորեց ներկաներին անկախության 25-ամյակի առթիվ։

© Sputnik / Asatur YesayantsԱնկախության 25-ամյակի առթիվ նախագահը պարգևատրեց հաղորդավար Նառա Շլեպչյանին
Церемония награждения по случаю 25-й годовщины Независимости Республики Армения в резиденции Президента - Sputnik Արմենիա
Անկախության 25-ամյակի առթիվ նախագահը պարգևատրեց հաղորդավար Նառա Շլեպչյանին

«Պարգևատրում ենք մարդկանց, որոնք վաղուց արդեն խորհրդանիշներ են դարձել: Պարգևատրում ենք նաև մեր երկրի, մեր հասարակության կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում մեծ վաստակ ունեցող անհատների, երիտասարդների, որոնք արդեն իսկ իրենց կարևոր ներդրում ունեն մեր երկրի զարգացման գործում: Դուք բոլորդ, հարգելի՛ ներկաներ, ներկայացուցիչներն եք այս օրերին պարգևատրվող բոլոր գործիչների: Մենք հպարտ ենք և ուրախ, որ դուք մեզ հետ եք և ձեր ուրույն տեղը, դերն ու նաև ասելիքն ունեք»,-իր ելույթում նշեց նա։

Վերջում նա հիշեցրեց` բոլոր հիշարժան գործերն արվում են հանուն հայրենիքի։ Հանուն Հայաստանի 60 տարվա անձնվեր աշխատանք է տարել նաև հաղորդավարուհի Նառա Շլեպչյանը։

«Ես հպարտ եմ այս պարգևը ստանալու համար։ Անմնացորդ նվիրվել եմ հեռուստատեսությանն ու ժողովրդին, աշխատել եմ անաղարտ պահել մեր հայոց լեզուն, ոգևորել եմ ժողովրդին, սիրել եմ, հարգել ու փառաբանել Հայաստանը։ Ժողովուրդն իր պատասխանն է ինձ տվել»,-մեծ գհունակությմաբ նշեց Շլեպչյանը։

Նախագահի պարգևներին ու շքանշաններին արժանացան նաև ազգային անվտանգության, առողջապահության, մշակույթի ու արվեստի, գիտության ու կրթության մի շարք գործիչներ։

© Sputnik / Asatur YesayantsԱնկախության 25-ամյակն առթիվ նախագահը պարգևատրեց քիմիկոս Յուրի Հովհաննիսյանին
Церемония награждения по случаю 25-й годовщины Независимости Республики Армения в резиденции Президента - Sputnik Արմենիա
Անկախության 25-ամյակն առթիվ նախագահը պարգևատրեց քիմիկոս Յուրի Հովհաննիսյանին

Այնտեղ էր նաև հայազգի քիմիկոս Յուրի Հովհաննիսյանը։ Նա աշխատեց չխոսել հայրենիքին մատուցած իր ծառայության մասին` զուսպ ու համեստ լինելով։

Չնայած վերջին շրջանում բոլորին հայտնի դարձավ, որ անվանի հայ քիմիկոսի անունով է կոչվելու Մենդելեևի աղյուսակի տարրերից մեկը` Օգանեսոն։ Sputnik Արմենիային նա միայն ժպիտով ասաց` գուցե իրեն սիրում են, դրա համար են պատվո շքանշան հանձնել։

Լրահոս
0