Նախարարները փոխվեցին

© Photo : ARKA news agencyРезиденция президента Армении
Резиденция президента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահի հրամանագրերով մի շարք նախարարներ են նշանակվել:

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ նախագահի հրամանագրով` Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում:

Իգնատի Առաքելյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի, Վահան Մարտիրոսյանը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի, Վարդան Արամյանը` ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոններում:

Նշենք, որ Աշոտ Մանուկյանը կփոխարինի Լևոն Յոլյանին, Իգնատի Առաքելյանը` Սերգո Կարապետյանին, Վահան Մարտիրոսյանը` Գագիկ Բեգլարյանին, իսկ Վարդան Արամյանը` Գագիկ Խաչատրյանին։

Լրահոս
0