Գյումրին չնշեց Անկախության 25–ամյակը

© PhotolureГород Гюмри
Город Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գյումրեցիները զերծ մնացին Անկախության 25–ամյակի տոնական միջոցառումներից. հանրապետության երկրորդ քաղաքում չեղյալ հայտարարվեցին տոնական բոլոր միջոցառումները։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Չեղյալ էին հայտարարվել Գյումրու «Վարդանանց» հրապարակում նախապես ծրագրված, Անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգն ու Գյումրու կայազորի զինվորական շքերթը: Միայն երեկոյան Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա հանդիսավոր նիստ՝ Անկախության 25-ամյակի առթիվ:

Армине Мхоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արմենուհի Մխոյան. ինքնասպանության վարկածին գյումրեցին չի հավատում

Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքը հայտնում է, որ սեպտեմբերի 21-ի համար նախապես հայտարարված միջոցառումները չեղյալ են համարվում՝ սեպտեմբերի 20-ին գրանցված դեպքի պատճառով:

Նշենք, որ սեպտեմբերի 20-ին Գյումրիում արտակարգ դեպք էր պատահել` մահացել էր Գյումրու քաղաքապետի թեկնածու ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի որդին` Արշակ Գրիգորյանը։

Արշակ Գրիգորյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ՔՕ 110 հոդվածով (ինքնասպանության հասցնելը) և 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Արշակ Գրիգորյանը թափանցիկ-միջանցիկ գլխի հրազենային վնասվածքով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել սեպտեմբերի 20-ին 13:20-ից 13:30-ի սահմաններում: Գրիգորյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց 15 րոպե անց:

Լրահոս
0