00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետի կադրային քաղաքականությունից մինչև Գյումրու քաղաքապետի թեկնածուների պաստառները

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է սեպտեմբերի 21-ի մամուլի տեսությունը։

«Ժամանակ». Լևոն Յոլյանը վերադառնալու է հին աշխատավայր՝ Վերահսկիչ պալատ, սակայն արդեն ավելի բարձր պաշտոնի

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Նոր կառավարությունը կկատարի՞ նախորդի խոստումը

««Ժամանակ»-ի տեղեկություններով երեկ աշխատանքից ազատված էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը վերադառնալու է հին աշխատավայր՝ Վերահսկիչ պալատ, սակայն արդեն ավելի բարձր պաշտոնի։ Մեզ հասած տեղեկություններով առաջիկայում հենց Յոլյանը կղեկավարի Վերահսկիչ պալատը, որի նախագահին, ըստ նոր Սահմանադրության, ընտրելու է Ազգային ժողովը։ Իսկ Վերահսկիչ պալատը այդուհետ կոչվելու է Հաշվեքննիչ պալատ»,-գրում է թերթը։

«Հայկական ժամանակ». Օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշի միայն 0.5 տոկոս անկումը չի արտացոլում իրական պատկերը

«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց այս տարվա առաջին 8 ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական ցուցանիշները, որոնց համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 2.4 տոկոսով։

Выставка Сделано в Армении - Sputnik Արմենիա
Արտադրված է ԵԱՏՄ-ում, թե Հայաստանում. ՀՀ կառավարությունը դեռ չի քննարկել

Սակայն արդեն երկրորդ ամիսն է, ինչ անցած տարվա նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ը նվազում է արձանագրում։ Հուլիսին այն նվազել էր 4.3 տոկոսով, օգոստոսին՝ 0.5 տոկոսով։ Օգոստոսյան նվազումը մեղմվել Է հիմնականում գյուղատնտեսության ոլորտի շնորհիվ, որտեղ անցած տարվա համեմատ արձանագրվել Է մոտ 10 տոկոս աճ։ Հուլիսին գյուղատնտեսությունում 4 տոկոս անկում Էր։ Կարելի Է պնդել, որ օգոստոսի միայն 0.5 տոկոս անկումը չի արտացոլում իրական պատկերը։ Վիճակագիրները «լավատեսական» ցուցանիշներ ստանալու համար ավանդաբար դիմում են գյուղատնտեսության ոլորտում աճեր նկարելու ավանդույթին, քանի որ այդ ոլորտը չի հաշվառվում և այստեղ թվանկարչության լայն հորիզոններ կան»,-գրում է թերթը։

«Հրապարակ». Ի՞նչ չափանիշներով է առաջնորդվում վարչապետը կադրային նշանակումներ անելիս 

«Երեկվանից ՀՀ նախագահի հրամանագրերով սկսվեց վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի ձևավորումը։ Ըստ նրան ճանաչողների, վարչապետը կադրային նշանակումներ անելիս առաջնորդվում է մի շարք չափանիշներով։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Եկել է նոր «դրայվի» ժամանակը

Նախ կարևորում է տեխնիկական կրթությունը, վարչարարական հմտությունները, լեզուների, մասնավորապես ռուսերենի գերազանց իմացությունը (ռուսերեն չիմանալը մեծ մինուս է համարում) և գերադասում է, որ չինովնիկը որևէ կուսակցության չպատկանի, ինչը, նրա դիտարկմամբ, կաշկանդող հանգամանք է պետական ապարատում աշխատելիս։ Նա ուշադրություն է դարձնում նաև տվյալ չինովնիկի անցած ուղուն, մասնավորապես, թե կարիերայի աճի առումով ինչ ժամկետներում ինչի է հասել։ Ասում են՝ նաև խրախուսում է կարիերիստներին ու ամբիցիոզներին՝ ինքն էլ լինելով այդպիսին։ Եվ փորձել է հենց այս սկզբունքներով ընտրել այն 4 նախարարներին, որոնք երեկ նշանակվեցին։ Շատերի համար նրանք բացահայտում էին։ Կադրային փոփոխություններն սրանով չեն սահմանափակվի։ Նախարարներին փոխելու 2-րդ ռաունդը կմեկնարկի մոտ օրերս»,-գրում է թերթը։

«Չորրորդ իշխանություն». Գյումրիում փակցված ու մեծ աղմուկ հանած պաստառի հեղինակը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմնակիցներն են

«Գյումրիի կենտրոնական փողոցներում փակցված ու մեծ աղմուկ հանած պաստառի հեղինակը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմնակիցներն են. երեկ պաշտոնապես հաստատվել է այդ վարկածը։ Հիշեցնենք, որ այդ պաստառի վրա նկարված էին զառեր և գրված էր՝ «Հաջողության բանաձևը»։ Պաստառի իմաստը, ըստ գյումրեցիների, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի դեմ հակաքարոզչությունն էր՝ նպատակ ունենալով այդպես հիշեցնել թեկնածուի՝ նախկինում «զառ գցելու» հանդեպ սերը։

Գյումրու քաղաքապետի ԲՀԿ–ական թեկնածուի որդին ինքնասպան է եղել

Եվ ահա, Սամվել Բալասանյանի նախկին խորհրդական Սահակ Սահրադյանը, որը նաև գործող քաղաքապետի որդու ընկերն է և որը ստեղծել է Գյումրիի ՏԻՄ ընտրություններին այսօր մասնակցող «Գյումրեցու ոգի» կուսակցությունը հարցազրույց է տվել ու խոստովանել պաստառն իրենք են կախել։ «Պաստառի գովազդի նշանակությունը չեմ կարող պարզաբանել՝ քաղաքական մեկնաբանություն տալ նշանակում է նորից մտնել քարոզարշավի մեջ, ինչն այս պարագայում անբարոյականություն կլինի»,- ասել է նա։ Ուշադրություն դարձրեք՝ Սահակ Սահրադյանն անուղղակի ընդունել է, որ այդ ամենն արել է ԲՀԿ թեկնածուի դեմ, պարզապես հիմա բարձրաձայն չի խոսում՝ քարոզարշավի մեջ չմտնելու համար»,-գրում է թերթը։

Լրահոս
0