Մոսկվայում բացվեց հայկական ապրանքների «Ոսկե նուռ» տոնավաճառը

© Sputnik / Asatur YesayantsГранат
Гранат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տոնավաճառի հյուրերը կկարողանան ծանոթանալ հայկական երաժշտական գործիքների՝ դուդուկի, քամանչայի, զուռնայի, դհոլի պատմությանը:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Մոսկվայի կենտրոնի Հեղափոխության հրապարակում բացվել է հայկական ապրանքների «Ոսկե նուռ» տոնավաճառը, որը նվիրված է սեպտեմբերի 21-ին նշվող Հայաստանի Անկախության օրվան: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, տոնավաճառը կշարունակվի հինգ օր:

«Այն բազմաձայնության մեջ, որը ստեղծում է մեր քաղաքի բարգավաճումը, զգալի դեր է խաղում հայ համայնքը»,- տոնավաճառի բացմանը հայտարարել է Մոսկվայի կառավարության անդամ, Արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը:

«Ոսկե նուռ» տոնավաճառում ներկայացվել են հայկական ապրանքներ, ոսկերչական իրեր և հուշանվերներ, ազգային արվեստի գործեր:

Միջոցառման շրջանակում մայրաքաղաքում նաև հայ-մոսկովյան մարդասիրական համաժողով կանցկացվի։ Տոնավաճառը մեկնարկել է Մոսկվայի Հայկական թատրոնի դերասանների և տարբեր համույթների տոնական համերգով։

«Ոսկե նուռ» առաջին տոնավաճառն անցկացվել է Մոսկվայում 2005 թվականին։

 

Լրահոս
0