Արցախի սահմանին այս գիշեր հնչել է ավելի քան 200 կրակոց

© Sputnik / David GalstyanВоеннослужащий армянской армии на боевой позиции
Военнослужащий армянской армии на боевой позиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հերթական անհանգիստ գիշերն է լուսացել ծարաբաղա-ադրբեջանական սահմանում, հակառակորդը ինտենսիվ կրակել է հայ դիրքապահների ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 25 անգամ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լրահոս
0