Դռան տեղը շփոթած գողը դուրս է ցատկել 2-րդ հարկից

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մուրացանի փողոցի տներից մեկի հետնամասով անծանոթ անձը բակ է մտել, բարձրացել վերև, բաց պատուհանից անցել ներս, բայց տեսնելով արթնացած տանտերերին՝ շփոթված գողը դուրս է ցատկել 2-րդ հարկի պատուհանից:

Մարդիկ տանը քնած են եղել, իսկ գողության փորձ անողը՝ խմած: Աղմուկ-աղաղակ է լսվել, և գողը ցած է ընկել երկրորդ հարկից: Տանտերերն արթնացել են, անկոչ հյուրը տեսնելով տանտերերին փորձել է փախչել, բայց աստիճանի կողմն անցնելու փոխարեն պատուհանից ցած է ընկել:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն օրորվող կասկածյալին տեսնելով` շտապօգնություն են կանչել, բայց պարզվել է, որ առողջական խնդիր չունի, պարզապես խմած է:

Ոստիկանները կասկածյալ Վահան. Գ.-ին բերման են ենթարկել:

 

 

Լրահոս
0