Հայաստանում նոր բնույթի հանցագործություն է բացահայտվել

© СНБ РАНелегальные евро, обнаруженные СНБ
Нелегальные евро, обнаруженные СНБ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս բացահայտել է Հայաստանում մինչ օրս չարձանագրված անդրազգային նոր բնույթի հանցագործություն:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ, արտերկրում գտնվող իրենց հանցակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, Հայաստան են տեղափոխել ինկասացիոն կամ բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ ներկերով ներկված և օրինական շրջանառությունից հանված եվրո թղթադրամներ: Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Հանցավոր խմբի անդամները նպատակ են ունեցել նշված թղթադրամները քիմիական մշակմամբ մաքրել հատուկ ներկանյութից, դրանց հաղորդել հնամաշ տեսք և, քողարկելով օրինական շրջանառությունից հանված լինելու հանգամանքը, խաբեությամբ իրացնել Հայաստանի Հանրապետությունում:

© СНБ РАՇրջանառությունից հանված եվրո թղթադրամներ
Нелегальные евро, обнаруженные СНБ - Sputnik Արմենիա
Շրջանառությունից հանված եվրո թղթադրամներ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած կանխող և խափանող գործողությունների շնորհիվ խմբի անդամները չեն կարողացել ավարտին հասցնել իրենց հանցավոր մտադրությունը, իսկ օրինական շրջանառությունից հանված թղթադրամները հայտնաբերվել և առգրավվել են:

Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է երեք անձ: Իրականացվող նախաքննության ընթացքում միջոցներ են ձեռնարկվում հանցավոր խմբի ենթադրյալ այլ անդամներին պարզելու, ինչպես նաև նախկինում նման թղթադրամներ Հայաստան ներմուծելու և իրացնելու հնարավոր դեպքերը բացահայտելու համար:

© СНБ РАՇրջանառությունից հանված եվրո թղթադրամներ
Нелегальные евро, обнаруженные СНБ - Sputnik Արմենիա
Շրջանառությունից հանված եվրո թղթադրամներ
Լրահոս
0