Կաթողիկոսն օրհնեց նորածիններին

© ААЦКатоликос Гарегин II посетил родильные дома
Католикос Гарегин II посетил родильные дома - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Էջմիածնի և Երևանի ծննդատներ` հայրապետական իր օրհնությունը բերելու նորածիններին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Երևանում Ամենայն Հայոց Հայրապետը ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց Հանրապետական կլինիկական ծննդատուն: Այս մասին նշված է Մայր Աթոռի կայքում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ այցելեց ծննդատան նորածնային բաժին, աղոթք արեց և օրհնեց հոբելյանական այս օրերին ծնված մանուկներին: Ապա Վեհափառ Հայրապետը զրուցեց երիտասարդ մայրերի հետ` նրանց բերելով իր օրհնությունն ու գնահատանքը: Գարեգին Բ Կաթողիկոսը շնորհավորեց և մասնավոր իր օրհնությունը փոխանցեց նաև Մարիամ Թունյանին, որը ՀՀ ԱՆ պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում սեպտեմբերին քառյակ է լույս աշխարհ բերել:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը զրույց ունեցավ ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատարի, ծննդատան գլխավոր բժշկի և բուժանձնակազմի հետ: Նորին Սրբությունը, կարևորելով բժշկի առաքելությունը, իր գնահատանքը հայտնեց ամենքին իրենց ազգօգուտ և նվիրյալ ծառայության համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց նաև Հանրապետական կլինիկական ծննդատան շրջափակում գտնվող մատուռ, ուր աղոթք բարձրացրեց Հայրենիքի անսասանության և նորածինների խաղաղ ու բարօր կյանքի համար: Այցի առիթով Նորին Սրբությունը մատուռին նվիրեց Ս. Աստվածածնի սրբանկար:

Նույն օրը Գարեգին Բ Կաթողիկոսն եղավ Էջմիածին քաղաքի Կենտրոնական հիվանդանոցի ծննդատանը:

© ААЦԱմենայն Հայոց Հայրապետը ծննդատներ է այցելել
Католикос Гарегин II посетил родильные дома - Sputnik Արմենիա
Ամենայն Հայոց Հայրապետը ծննդատներ է այցելել

Գլխավոր բժիշկ Լիլիթ Գասպարյանի ուղեկցությամբ Նորին Սրբությունն այցելեց նորածիններին և նրանց մայրերին, օրհնեց և աղոթեց նրանց քաջառողջության և երջանկության համար: Վեհափառ Հայրապետը ծանոթացավ նաև ծննդատան պայմաններին:

Ծննդատներ կատարած այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի և ԵՀԽ Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի կողմից բոլոր նորածիններին ու նրանց մայրերին բաշխվեցին նվերներ: 

Լրահոս
0