Լարսը կգործի՝ չնայած եղանակային վատ պայմաններին

© Petros Lagesyan / Строительные работы на КПП "Верхний Ларс"
Строительные работы на КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն, այսօր՝ ժամը 6-ից մինչև 20-ը, Լարսի ավտոճանապարհը կբացվի։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԻՆ-ը հաղորդում է, որ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի Լարսի ճանապարհը:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է,
երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

Լրահոս
0