Մինսկի խումբը պատրաստ է արտգործնախարարների կամ նախագահների հանդիպում կազմակերպել

© АРКАОБСЕ
ОБСЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքներով:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ԵԱՀԿ գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ` շարունակելու քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Հանդիպման ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել վերջերս Վիեննայում (2016 թ. մայիս) և Սանկտ Պետերբուրգում (2016 թ. հունիս) գագաթնաժողովներում ընդունված որոշումների կիրառմանը: Մասնավորապես, մենք քննարկել ենք հետագա քայլերը, որոնք կարող են ստեղծել հարմար միջավայր առարկայական բանակցությունների առաջընթացի համար, ինչը կարող է հանգեցնել հակամարտության կարգավորմանը: Մենք մտքեր ենք փոխանակել այն առաջարկների շուրջ, որոնք կարող են քննարկվել կողմերի միջև: Մեր կառավարությունները պատրաստ են կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների կամ նախագահների հանդիպում նրանց համար ընդունելի ժամանակ: Մենք ծրագրում ենք մոտ ապագայում այցելել տարածաշրջան»,- նշված է հայտարարության մեջ:

Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից նախաձեռնված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին` ընդգծելով, որ մինչ օրս Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել դրանք:

Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է Եվրոպական միության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոգերինին հանդիպել էր սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` 71-րդ նստաշրջանի ընթացքում:

Լրահոս
0