Գերմանիայի ամենաուժեղ մարդը հայ բուսակեր Պատրիկ Բաբույանն է

© Личная страница Patrik Baboumian в сети FacebookПатрик Бабумян
Патрик Бабумян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինչպես խոստովանում է Բաբումյանը, մսամթերքից հրաժարվելը չի ազդել նրա հնարավորությունների վրա, հակառակը, նա ավելի է ուժեղացել։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի- Sputnik. Պատրիկ Բաբումյանն աշխարհի ամենահայտնի բուսակերներից է, ինչպես նաև Գերմանիայի ամենաուժեղ մարդկանցից մեկը։ Նա ծնվել է Իրանի Աբադան քաղաքում 1979թ-ին։

Անդընդմեջ մարզումները հանգեցրել են հիրավի սենսացիոն արդյունքի։ 2011թ-ին նա նվաճել է «Գերմանիայի ամենաուժեղ մարդ» տիտղոսը, իսկ 2012թ-ին դարձել է GPA վարկածով Եվրոպայի չեմպիոն։

Տորոնտոյում տեղի ունեցած բուսակերների փառատոնում նա համաշխարհային ռեկորդ է սահմանել` 10 մետր տարել է 555,2 կգ բեռ, ինչը դեռ ոչ մեկին չի հաջողվել անել։

Պատրիկը 2005թ-ից բուսակեր է, իսկ 2011թ-ին դարձել է վեգան (խիստ բուսակեր, որն իր սննդակարգից բացառում է կենդանական ծագման մթերքը` միս, ձուկ, ձու, կաթ և կաթնամթերք, կենդանական ծագման ձկնամթերք)։

Պատրիկը խոստովանում է, որ բուսակերությանն անցնելու մասին որոշումը ոչ թե տրամաբանական, այլ զգացմունքային է եղել։

СПУТНИК_Мы фанатики жизни – посетитель открывшегося после теракта кафе в Париже - Sputnik Արմենիա
Մենք կյանքի մոլի սիրահարներն ենք

Նա չի խորհրդակցել դիետոլոգների, բժիշկների, մարզիչների հետ։ ՈՒտում է կարտոֆիլ, ոսպ, ընդեղեն։ Այդ ամենը նրան թույլ է տալիս հասնել նման բարձունքների։

Պատրիկը պնդում է, որ անհրաժեշտ է օգտագործել միայն բավարար քանակությամբ պրոտեին։ Դրա համար նա օգտագործում է բրինձ, կարտոֆիլ, վարսակ, միրգ, բանջարեղեն և կանաչեղեն, ինչպես նաև սոյայի կաթ, բուսական և մրգային կոկտեյլներ։

Բաբումյանը եղել է Հայաստանում` Արագածոտնի մարզի գյուղերից մեկում, որտեղ հետաքրքրվել է տեղի մարզասրահով՝ վերանորոգմանն աջակցելու նպատակով։ Նա նաև իր հարսնացուի հետ միասին գիրք է գրել բուսակերությանն անցնելու դրդապատճառների և անձնական մոտեցման մասին։

Նա կենդանիների իրավունքների պաշտպանության PETA ընկերության և «Խոտակերներ» կազմակերպության դեմքն է։

Լրահոս
0