«Ծիրանի ծառն» այս տարի «կծաղկի» հոկտեմբերին

© Sputnik / Asatur YesayantsПресс-коференция, приуроченная к открытию второго Международного фестиваля документальных фильмов «Абрикосовое дерево». Гарегин Закоян
Пресс-коференция, приуроченная к открытию второго Международного фестиваля документальных фильмов «Абрикосовое дерево». Гарегин Закоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում հոկտեմբերի առաջին հնգօրյակը կնշանավորվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի փառատոնով։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Երևանի, Գյումրու և Ուջան գյուղի կինոսերները վավերագրական ֆիլմի փառատոնի շրջանակում կկարողանան աշխարհի 22 երկրի 35 ֆիլմ դիտել։

«Փառատոնին մասնակցելու համար հայտ էինք ստացել աշխարհի 40 երկրից`Ավստրալիայից մինչև Մեքսիկա։ 200 ֆիլմի հայտ էր ուղարկվել, բայց մենք ընտրեցինք լավագույնները` 35 ֆիլմ 22 երկրից», — Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի հիմնադիր-տնօրեն, կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը։

Նրա խոսքով` փառատոնը նեղ մասնագիտական է և սահմանափակվում է վավերագրական էթնոգրաֆիկ և անտրոպոլոգիական ֆիլմերով։

Զաքոյանը նշեց, որ փառատոնը չի սահմանափակվի մայրաքաղաքով։ Հիմնական միջոցառումները, ֆիլմերի ցուցադրությունները կանցկացվեն Գյումրիում, որտեղ կկայանա նաև պարգևատրման արարողությունը։

Артем Михалков - Sputnik Արմենիա
Հայերն ու Հայաստանը հիացրել են Միխալկովին

Ֆիլմերը պատմում են առօրյա հոգսեր ունեցող մարդկանց, ազգային առանձնահատկությունների և կոլորիտի մասին։

Նա կարծում է, որ փառատոնի համար ընտրված բոլոր ֆիլմերը կարելի է հաղթող անվանել, քանի որ խիստ ընտրություն է կատարվել։

Երևանում և Գյումրիում կանցկացվեն նաև վարպետության դասեր, իսկ Ուջան գյուղում, բացի համերգից, հյուրերի համար լավաշ կթխեն և կծանոթացնեն գյուղացիների կենսակերպին։

Փառատոնի նպատակն է զարգացնել վավերագրական ժանրը, որը կազմակերպիչների կարծիքով` հայկական ֆիլմարտադրության կարևոր ուղղություններից է։

Այս տարի, ինչպես և անցյալ տարի, փառատոնի շրջանակում կանցկացվի «Ծիրանի ծառ» գիտաժողովը։

Լրահոս
0