Ուսանողները կուսումնասիրեն ցեղասպանությունների արխիվները

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցВечный огонь Мемориала жертв геноцида армян "Цицернакаберд"
Вечный огонь Мемориала жертв геноцида армян Цицернакаберд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանը հայտարարել է ընդունելություն՝ «Հոլոքոսթի և ցեղասպանությունների արխիվներ» որակավորման բարձրացման լրացուցիչ կրթության ծրագրի համար:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Դասընթացները գործում են Հումանիտար համալսարանի պատմաարխիվային ինստիտուտի ֆակուլտետի շրջանակում, հաղորդում է rusarminfo-ն:

Ծրագրի շրջանակում կարելի է ծանոթանալ ռուսական և արտասահմանյան արխիվներում առկա հիմնական ֆոնդերին և հավաքածուներին, ինչպես նաև վերլուծել ռուսական և արտասահմանյան պատմագրությունը՝ շեշտը դնելով 20-րդ դարի ցեղասպանությունների նախադրյալների ու պատմության քիչ հետազոտված և վիճելի կողմերի վրա:

 

Լրահոս
0