Էջմիածնի «կրիմինալ» ընտրություններին հաջորդում են ձերբակալությունները

© Sputnik / Сергей Венявский / Անցնել մեդիապահոցБорьба с преступностью
Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էջմիածնում ՏԻՄ ընտրությունների նախօրեին տեղի ունեցած դեպքի առնչությամբ ձերբակալվել է ևս մեկ անձ:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի գրավոր ցուցումով հանձնարարվել է քննչական խմբին՝ դրանում ներառելով ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչներ:

Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Կրակոցներ, ծեծուջարդ, կրիմինալ. Էջմիածնում քաղաքապետի ընտրություն է

Կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում հիշյալ հանցանքները կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 23-ին ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ա.Կ-ն։

Հիշեցնենք, որ նույն գործի շրջանակներում 2016թ. սեպտեմբերի 18-ին ձերբակալվել էր Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա֊ն, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Լրահոս
0