Ցրտից չընկճվեք. առավոտը դիմավորելու ենք արևով

© Sputnik / Aram Nersesyan / Гагик Суренян в пресс-центре Sputnik Армения
Гагик Суренян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում անդրադարձել է եղանակի կտրուկ փոփոխությանը:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ին կտրուկ նվազել է, հանրապետության ողջ տարածքում այսօր սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ, սակայն «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հուսադրել է Հայաստանի բնակիչներին:

«Ժողովուրդ ջան այս ցրտից ու անձրևից հեչ չընկճվեք, վաղվա առավոտը դիմավորելու եք լազուր արևառատ երկնքով, իսկ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-27-ին ցերեկները աստիճանաբար բարձրանալու է 4-6 աստիճանով»,- գրել է Սուրենյանը:

 

Լրահոս
0