Հայկական դուդուկը ելևէջում է Մոսկվայում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արդեն երրորդ անգամ է՝ Մոսկվայում դուդուկի միջազգային փառատոն է կազմակերպվում: Նպատակը մեկն է՝ ճանաչելի դարձնել հայկական դուդուկը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից է ճանաչվել:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Աշխարհի լավագույն դուդուկահարները ելույթ կունենան Դուդուկի միջազգային երրորդ փառատոնում, որն այսօր կմեկնարկի Մոսկվայում:

«Ռուսաստանի և ոչ միայն Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած հանդիսատեսն ամեն տարի հավաքվում է Մոսկվայում՝ սիրված երաժիշտներին տեսնելու և հայկական դուդուկով վիրտուոզ կատարումներ լսելու համար: Դուդուկը բազմադարյա պատմություն ունեցող, հարուստ երաժշտական գործիք է, որ կարող է «քայլել» ժամանակին համընթաց և միաժամանակ չմոռանալ անցյալի մասին: 2005 թվականին հայկական դուդուկը ճանաչվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց», — նշված է Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի հաղորդագրության մեջ:

Դուդուկի փառատոնի մասնակիցների թվում են Հայաստանի վաստակավոր արտիստ, դուդուկի նոր տեսակների հայտնագործող և ստեղծող Գեորգի Մինասովն ու նրա «Դուդուկներ» համույթը, Հայաստանի վաստակավոր արտիստ Գագիկ Մալխասյանը, Կոմիտասի ստեղծագործությունների լավագույն կատարող և Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների մրցույթի դափնեկիր Գեորգի Մինասյանը, բազմաթիիվ գործինքների վրա նվագող Վիտալի Պողոսյանն ու ուրիշներ:

Դուդուկ - Sputnik Արմենիա
Հնչող ծիրանենին՝ դուդուկը

Փառատոնին կմասնակցեն նաև «Ակունք» ժողգործիքների հայկական համույթն ու «Հայասա» պարային համույթը՝ Արփինե Ամիրյանի ղեկավարությամբ:

Փառատոնի ընթացքում տարբեր ոճերի և ժանրերի երաժշտություն կհնչի: Դուդուկահարներին կնվագակցի «Բոյան» պետական ակադեմիական ռուսական համերգային նվագախումբը՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստ դիրիժոր Նիկոլայ Ստեփանովի ղեկավարությամբ:

Դուդուկի Մոսկվայի փառատոնը անցկացվում է ամեն տարի և դարձել է Ռուսաստանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը:

Լրահոս
0