Արփինե Հովհաննիսյանն աշխատանքի հրավեր է ստացել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը նոր կազմվող կառավարությունում աշխատելու հրավեր է ստացել:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի-Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում tert.am-ին հայտնել է, որ կառավարությունում աշխատանքը շարունակելու հրավեր է ստացել:

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
ՀՀԿ-ն առաջարկում է փոխել սփյուռքի նախարարության անունը

Թե ինչ աշխատանք է առաջարկվել, Արփինե Հովհաննիսյանը չի հստակեցրել` ասելով, որ կշարունակի աշխատել, եթե նշանակում լինի:

«Եթե նշանակում լինի, կաշխատեմ»- ասել է նա:

Ինչ վերաբերում է իր նախաձեռնած ոլորտային բարեփոխումներին, Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ շարունակելու է կառավարությանը ներկայացնել դրանք:

«Կարծում եմ՝ արդարադատության նախարարությունն իր առջև դրված խնդիրները` քաղաքականության մշակման տեսանկյունից, կշարունակի իրականացնել»,- ասել է նա:

Լրահոս
0