ՀՀԿ-ն առաջարկում է փոխել սփյուռքի նախարարության անունը

© Sputnik / Асатур Есаянц Национальное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ-ն քննարկեց, բայց չքվեարկեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի-Sputnik. Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն. այսօր նման առաջարկ  կառավարությանը ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանն էլ առաջարկեց ավելացնել «փախստականների» բառը` դրանում նաև կարևոր քաղաքական ենթատեքստ տեսնելով: ԱԺ ոչ իշխանական խմբակցութունների ներկայացուցիչներին ավելի շատ անհանգստացնում էր էկոնոմիկայի նախարարության նոր անվանումը:

Заседание правительства. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Մեր նոր «կինդեր սյուրպրիզ» կառավարությունը

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասաց, որ իր համար անընդունելի է նախարարության անվանումից «Էկոնոմիկա» բառը հանելու մոտեցումը:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին էլ հետաքրքրեց, թե արդյո՞ք էկոնոմիկայի նախարարությունը ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն վերանվանելու նախաձեռնությունը ենթադրում է, որ արժեթղթերի շուկան՝ ֆոնդային բորսան, դուրս է բերվելու ԿԲ կազմից:

Նախագիծը պատգամավորներին ներկայացնող Արփինե Հովհաննիսյանը խոստացավ պատգամավորի հարցը փոխանցել կառավարությանը, իսկ ինչ վերաբերում է նախարարության նոր անվանը, կառավարության ներկայացուցիչը մեկնաբանեց, որ դրանով կառավարությունը շեշտադրում է այդ ոլորտի առաջնահերթությունը:

«Սրանք նոր մոտեցումների մեկնարկի ուղին նախանշող անվանումներ են, կառուցվածք, որով պետք է առաջ շարժվի կառավարությունը»,- ասաց նա:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. մեկ շաբաթից կառավարությունը կներկայանա վերջնական կազմով

Նախագծի քննարկումն ու քվեարկությունը ԱԺ-ն կշարունակի արդեն վաղը: Հիշեցնենք՝ ԱԺ-ի արտահերթ քննարկմանը ներկայացրած նախագծում կառավարությունն առաջարկում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության,

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Կապի և տրանսպորտի նախարարությունը` Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

Քաղաքաշինության նախարարությունը նախագծում ներառված չէ: Այն առաջիկայում կարող է կոմիտեի կարգավիճակ ստանալ:

Լրահոս
0