00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուդուկի հրաշքը Մոսկվայում

© Sputnik / Лев РыжковМосковский международный фестиваль дудука
Московский международный фестиваль дудука - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik–ի թղթակից Լև Ռիժկովն այցելել է փառատոնային համերգ։

Sputnik, Լև Ռիժկով

Սեպտեմբերի 25-ի երեկոյան Մոսկվայում ցուրտ էր։ Մետրոյի կայարաններից մեկի շրջակայքում անցորդները, բաճկոնների և վերարկուների մեջ փաթաթված, շտապում էին իրենց գործերով։

Երեկոյան յոթի կողմերը նրանցից մի քանիսը մտան «Մոսկվիչ» մշակութային կենտրոնի շենք։ Պարզվեց, որ անցորդները ժպտացող և երջանիկ մարդիկ են։ Իհարկե, նրանք տոնի էին գնում, իսկ տոնը կոչվում էր Դուդուկի մոսկովյան երրորդ փառատոն։

Ընտանիքները և աստղերը

Առաջին դուդուկը ստեղծվել է շատ վաղուց։ Գեղեցիկ ու հին լեգենդի համաձայն, այդ կախարդական հնչյուններ արձակող գործիքը ծնվել է քամու և ծիրանենու սիրուց։ Դուդուկը հայ ժողովրդի հետ միասին անցել է պատմության նույն բարդ ու ողբերգական ուղիներով։

Այն ուղեկցել է հայերին թե՛ ուրախության, թե՛ վշտի պահերին։ Դուդուկը հնչում է հարսանիքներում, ուրախ խնջույքի և աղոթքի ժամանակ, երբ մարդը խոսում է Աստծո հետ։ Ծիրանի ծառից ծնված հնչյուններն արդեն վաղուց նվաճել են աշխարհը։

Մեծն Ջիվան Գասպարյանի դուդուկը հնչում է օսկարակիր «Գլադիատորը» ֆիլմում, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դուդուկի հնչյունները հայտարարել է ոչ մշակութային ժառանգության գլուխգործոց։

© Sputnik / Лев РыжковԴուդուկի միջազգային փառատոն Մոսկվայում
Московский международный фестиваль дудука - Sputnik Արմենիա
Դուդուկի միջազգային փառատոն Մոսկվայում

Լեփ-լեցուն դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, շատ ռուսներ կային։ Դա թե՛ տարիքով մարդիկ են, թե՛ երիտասարդ զույգեր, թե՛ ընտանիքներ։ Ընտանիքներից մեկը շատ հետաքրքիր էր։ Մայրը սայլակով բերել էր հաշմանդամություն ունեցող հասուն տղային։ Ծանոթացանք։ Կնոջ անունն Օլգա էր, որդու անունը` Դենիս։

«Մենք ամբողջ տարին սպասել ենք այդ իրադարձությանը։ Մեզ համար դա մեծ տոն է։ Ես համերգը նկարում եմ հեռախոսով, և հետո մենք ողջ տարին դիտում ենք։ Կարծես նորից ենք ապրում այդ պահերը»,- ասում է Օլգան։

Дудук - Sputnik Արմենիա
Դուդուկի ոսկե հնչյունները

Մայրը և որդին ապրում են «Տեքստիլշչիկի» կայարանից ոչ հեռու` Մարյինոյում։

«Մեզ համար այստեղ հասնելը հեշտ է։ Երկու ավտոբուս ենք փոխում, իսկ ահա կենտրոն հասնելը դժվար է։ Մենք առաջին փառատոնին էլ ենք եղել, կրկին այստեղ` «Մոսկվիչում»։ Մեզ այնքան դուր եկավ այդ երաժշտությունը, որ անհամբերությամբ սպասում ենք յուրաքանչյուր նոր համերգին»,- պատմում է կինը։

Տեսնելով ծանր, անճոռնի սայլակը` հասկանում ես, թե ինչ դժվար է եղել այդ մարդկանց համար երկու ավտոբուս փոխելը, որի մասին խոսում են՝ որպես դատարկ բանի։ Համոզվում ես, որ երաժշտությունը, որը կարելի է այդքան ուժեղ սիրել, կարող է միայն հիասքանչ լինել։

Հանդիսատեսի շարքում կան հայտնի մարդիկ։ Օրինակ, Զաալի Սարգսյանը` «Գոլոս» շոուի աստղը։

Дудук - армянский музыкальный инструмент - Sputnik Արմենիա
Կրեմլի պատերի մոտ դուդուկ է հնչում

«Ինձ համար դուդուկն ամենից առաջ յուրահատուկ, ազնվազարմ գործիք է, որը ոչ միայն իսկական երաժշտական վայելք է պարգևում, այլ նաև հոգևոր վայլեք։ Ինձ համար այս համերգը հետաքրքիր լինելուց զատ հրապուրիչ է»,- ասաց Զաալին։

Նա խոստովանեց, որ ապագայում ծրագրում է մեծ համերգ կազմակերպել սիմֆոնիկ նվագախմբի և դուդուկահարների համույթի մասնակցությամբ։

Նորը և հինը

Ի՞նչ կարելի է ասել հենց համերգի մասին։ Հնչում էր ժամանակակից երաժշտություն` հեղինակային կատարմամբ, բայց այն չէր հիշեցնում էժանագին փոփ-հիթեր։ Ավելի շուտ, դա նման էր Ժան Միշել Ժարի հնչյունային կախարդանքին։ 

Դուդուկահարները բեմ էին բարձրանում կիթառահարների, նույնիսկ բիթբոքսերների հետ (մարդիկ են, որոնք հիփ-հոպի ռիթմ են ստեղծում շնչառությամբ, բերանի օգնությամբ)։
Ժամանակակից փորձարկումները փոխարինվում էին հնամենի, ծիսական երաժշտությամբ։

Модель Victoria's Secret Стелла Максвелл в Армении с дудукистом Дживаном Гаспаряном - Sputnik Արմենիա
Հայաստան, դուդուկ, տարազ և Victoria’s Secret-ի հրեշտակը Vogue Russia-ի լուսանկարներում

Հնչում էին երկարաշունչ և առեղծվածային վաղ քրիստոնեական հիմներ։ Դահլիճը քարացել էր մեծն Կոմիտասի ստեղծագործությունների ժամանակ։

Համընդհանուր ակնածանքը հանգեցրել էր հոգևոր կատարսիսի, իսկ «Մոսկվիչ» մշակութային կենտրոնում սփռվել էր ներդաշնակությունը։ Փառատոնի գագաթնակետը դարձավ դուդուկահարների ելույթը «Բոյան» ռուսական պետական ակադեմիական նվագախմբի ուղեկցությամբ։

Դուդուկ պետք է լսել ցուրտ եղանակին։ Այդ երաժշտությունն իսկապես ջերմացնում է, տաքացնում հոգին։ Դրա համար մեծ շնորհակալություն կազմակերպիչներին` «Dudukist» նախագծին և Ռուսաստանի Հայ երիտասարդության կոնգրեսին։

Լրահոս
0