Հայկական եկեղեցու հետքեր են հայտնաբերվել

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցАрхеолого-географическая экспедиция
Археолого-географическая экспедиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բուլղարում, Թաթարստանի հին վայրերից մեկում հայկական եկեղեցու գոյության վկայություն, ինչպես նաև հայերեն բազմաթիվ տապանագրեր են հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Վոլգյան Բուլղարիայի պատմական պետության մայրաքաղաքում, իսկ ավելի ուշ Ոսկե Հորդայի խոշորագույն քաղաք Բուլղարում հայերի բնակավայրը գոյություն է ունեցել IX դարից, հայտնում է rusarminfo-ն։

Բնակավայրը հայ վաճառականները հիմնել են Վարյաժսկայա և Շյոլկովի առևտրային ճանապարհների հատման վայրում։

Գիտնականները հաստատում են, որ Վոլգյան Բուլղարիան հնում բնակեցված է եղել հայերով։

Մշակութաբան, Լիխաչովի անվան մշակութային և բնական ժառանգության գիտահետազոտական ռուսական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Պավել Շուլգինի խոսքով` հնագետներն ուսումնասիրում են այն նյութական վկայությունները, որոնք ապացուցում են, որ Բուլղարի տարածքում IX-X դարին պատկանող հին եկեղեցի է եղել։ Գիտնականները համոզված են, որ հին քաղաքի տարածքում գտնվող առաջին քրիստոնեական վանքը հայկական է եղել։

 

Լրահոս
0