00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես երեխային հայտնել մահվան լուրը. խորհուրդ են տալիս մասնագետները

© Sputnik / Асатур ЕсаянцРебенок и голуби
Ребенок и голуби - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր տարիքում հարազատի մահը անդառնալի կորուստ ու մեծ ցավ է: Բայց կյանքի տարբեր փուլերում մարդը յուրովի է վերապրում այս դժբախտությունը: Մեծահասակները միշտ չէ, որ գիտեն` ինչպես պետք է ցավալի լուրը հայտնել երեխային: Sputnik Արմենիայի «Կաղապարից դուրս» հաղորդման շրջանակում այս թեմայի շուրջ են խոսում հոգեբանն ու հոգևորականը:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. 3-5 տարեկան երեխաները դեռ չեն հասկանում` ինչ ասել է մահ: Որպես կանոն՝ մանկության այս հասակում երեխաները կորցնում են տատիկին կամ պապիկին: Երեխան պարզապես գիտակցում է, որ ընտանիքի անդամը բացակայում է: «Բայց եթե երեխան կորցնում է ծնողին կամ քույր- եղբորը, այս դեպքում մահն ավելի սարսափելի է թվում երեխային»,- ասում է հոգեբան Իրինա Ծատուրյանը` միաժամանակ խորհուրդ տալով հարազատ մարդու կարոտը մեղմելու համար երեխայի հետ ավելի հաճախ զբաղվել` խաղալ, հեքիաթներ պատմել:

Հաճախ երեխաներին բացատրում են, որ ընտանիքի անդամը ոչ թե մահացել է, այլ՝ քնել: Հոգեբանն այս տարբերակն ուղղակի արգելում է:

«Կտրականապես արգելվում է«մահանալ» բայը փոխարինել «քնել» բայով, որովհետև երեխան ու նրա հարազատներն ամեն օր քնում են, և չի բացառվում, որ նման անզգույշ արտահայտություններից մահվան վախ առաջանա երեխայի մոտ: Երեխաները սկսում են շատ վատ քնել, անհանգիստ լինել, առաջանում է գիշերամիզություն: Այսինքն` երեխայի նյարդային ֆոնը դառնում է անկայուն, որն անհետևանք չի մնում անգամ մեծ տարիքում»,- ասում է հոգեբանը:

Իրինա Ծատուրյանը նշում է, որ երեխան աշխարհն ընկալում է մեծահասակի ռեակցիայով, ուստի եթե երեխայի դաստիարակությամբ զբաղվող մարդը ադեկվատ է տանում հարազատի մահը, երեխան ևս շատ հանգիստ է վերապրում այն, հակառակ դեպքում երեխայի մոտ առաջանում են վախեր ու հոգեբանական խնդիրներ:

© Sputnik / Aram NersesyanԻրինա Ծատուրյան
Ирина Цатурян - Sputnik Արմենիա
Իրինա Ծատուրյան

Տարածված մեկ այլ տարբերակ է նաև ավելի մեծ տարիքի երեխաներից հարազատի մահվան փաստը թաքցնելը: Երեխային խնայելու ձգտումը, սակայն, այս դեպքում, մասնագետի դիտարկմամբ, երեխային կրկնակի հարված է հասցնում: Ճշմարտությունն իմանալուց հետո երեխան նախ գիտակցում է, որ իրեն խաբել են և դադարում է վստահել մեծահասակներին, բացի այդ, վաղ թե ուշ իմանալով ճշմարտությունը` երեխան միևնույն է վերապրում է նույն ողբերգությունը` պարզապես փոքր-ինչ ավելի ուշ:

Հոգեբանի համոզմամբ` երեխան պետք է մանկուց գիտակցի մահվան անխուսափելիությունը, բայց իր համար անվնաս եղանակով:

«Եթե մարդուն մանուկ հասակում «բամբակի մեջ են պահում», մեծ հասակում նա շատ ավելի ծանր է տանում հարազատի մահը»,- ասում է Իրինա Ծատուրյանը:

Հայ առաքելական եկեղեցին ևս այս հարցի վերաբերյալ իր մոտեցումն ունի: «Երեխան մահվան իրողությունը պետք է աստիճանաբար գիտակցի»,- ասում է Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը` խորհուրդ տալով ձեռնպահ մնալ երեխային հարազատի մահվան լուրը միանգամից հայտնելուց:

© Sputnik / Arpi BeglaryanՏեր Հակոբ քահանա Խաչատրյան
Иерей Акоп Хачатрян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Տեր Հակոբ քահանա Խաչատրյան

 

«Հարազատի մահվան մասին իմանալով` երեխայի մոտ խորը դատարկության զգացում է առաջանում, և պետք է փորձել այդ դատարկությունը ինչ-որ չափով լցնել,- ասում է նա,- որքան կարևոր են երեխայի նախնական գիտելիքները, կարծում եմ` շատ ավելի կարևոր է երեխայի նկատմամբ կորստից հետո տարվող աշխատանքը` դատարկությունը լցնելը, կորստի ցավը մեղմելը»:

Եկեղեցականը չի ընդունում նաև երեխաների մասնակցությունը հոգեհանգստի, հուղարկավորության արարողություններին:

Հոգեբան Իրինա Ծատուրյանի և Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի զրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիայի եթերում, «Կաղապարից դուրս» հաղորդման շրջանակում:

Լրահոս
0