00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ԵՏՄ–ում. դժվարությունները հաղթահարելու ժամանակը

© Sputnik / Asatur YesayantsФлаги стран ЕАЭС. ЕЭС
Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի անդամակցումը ԵՏՄ–ին շատերն ընկալում են որպես դեղամիջոց երկրի բոլոր տնտեսական խնդիրների դեմ, սակայն դաժան իրականությունն իր շտկումներն արեց «աստղային ճանապարհին»։

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման պահից մեկուկես տարի է անցել։ Իշխանությունների որոշումը՝ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելու փոխարեն ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ, ստորագրման պահից հասարակության մի մասի մոտ ոչ միանշանակ ռեակցիա առաջացրեց։

Международный экономический форум государств – участников СНГ - Sputnik Արմենիա
Վալովայա. ԵԱՏՀ–ն Եվրասիական միության երկրների տնտեսությունների աճ է ակնկալում

Այդ որոշման նկատմամբ քննադատությունը սկսում է ավելանալ տնտեսական դժվարությունների ֆոնին, որոնց հետ բախվեց Հայաստանը, ընդ որում` Միության անդամակցության հետ անմիջականորեն կապ չունեցող։

Փորձագետների հետ միասին Sputnik Արմենիան առաջին անգամ վերլուծում է երկրի տնտեսության մեջ վերջին մեկուկես տարվա մեջ ի հայտ եկած իրավիճակը, ինտեգրման գործընթացների ազդեցությունը, ինչպես նաև բիզնես-հանրության և բնակչության վերաբերմունքը դրա նկատմամբ։

Առաջխաղացումը կարելի է սկսել նաև հետընթացի՞ց

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն, ուսումնասիրելով ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրման գործընթացը, առաջարկում է մի քանի գործոն հաշվի առնել, առաջին հերթին՝ Ռուսաստանի տնտեսության իրավիճակը, որի վրա բացասական ազդեցություն ունեցան Ուկրաինայի դեպքերի հետ կապված պատժամիջոցները։

Դա շատ բացասական ազդեցություն ունեցավ նաև Հայաստանի վրա, ազդելով տրանսֆերների ծավալների (595 մլն դոլարի չափով կամ ¼-ով) և ներդրումների նվազման վրա։ Ավելին, 2015 թվականին Հայաստանում գրանցվել էր ներմուծման մի փոքր անկում (շուրջ 1,2 մլրդ դրամով կամ 1/3-ով)։

«Այս գործոնները ազդեցին բնակչության գնողունակության և տնտեսության զարգացման տեմպերի վրա։ ԵՏՄ-ին անդամակցելուց անմիջապես հետո մարդիկ բախվեցին Միության երկրների հետ առևտուր անելու նոր օրենքների, նոր տեխնիկական առանձնահատկությունների հետ», — ասաց Խաչատրյանը։

Անկախ բավական ծանր 2015 թվականից, այս` 2016 թվականին, արտահանման ոլորտում որոշակի աճ է նկատվում, սակայն ներմուծումը շարունակում է նվազել։

Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, սեպտեմբերի դրությամբ այն կազմում է շուրջ 5.4 մլրդ դոլար, եթե սրան էլ գումարենք կազմակերպությունների պարտքերը, ապա պարտքը, Խաչատրյանի խոսքով, կկազմի շուրջ 9 մլրդ դոլար։ Միությանն անդամակցելու ընթացքում Հայաստանը շարունակել է պարտքեր կուտակել, շուրջ 1 մլրդ դոլար վերցվել է ԵՏՄ-ի կազմում լինելու ժամանակ։

Այս ամենի հետ մեկտեղ տնտեսագետն ընդգծում է, որ այս գործընթացները չի կարելի բացառապես կապել ԵՏՄ-ի հետ։

«ԵՏՄ-ի անդամակցումն ավելի մեծ վստահությամբ կարելի է կապել ներմուծման նվազման և Հայաստանից արտահանման ծավալների ավելացման հետ։ Անդամակցման էֆֆեկտն անդրադարձավ 2016 թվականի Հայաստանից արտահանման ծավալների վրա (ինչը մասամբ կապված է նաև Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման և նրա նկատմամբ պարենային պատժամիջոցների կիրառման հետ)», — նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով, ևս մեկ բացասական գործոն, որը նկատվում է Հայաստանում Ռուսաստանի տնտեսական խնդիրների ֆոնին, ներդրումների ոլորտում իրավիճակի վատթարացումն է։ Ռուսաստանը հայկական տնտեսության մեջ ամենամեծ ներդրումներ կատարողն է։ 1988 թվականից մինչև 2016 թվականը ՌԴ-նՀայաստանի տնտեսության մեջ ավելի քան 2 տրիլիոն դրամի ներդրում է կատարել (բոլոր ներդրումներն այս ընթացքում կազմել են 5.6 տրիլիոն)։

Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Էկոնոմիկայի նախարար. ընդլայնելու ենք ԵՏՄ գործակցությունը

Ինչ վերաբերում է միության երկրներին, ապա տնտեսական հարաբերությունները նրանց հետ շատ թույլ են զարգացած։ Հայաստանի առևտրային հաշվեկշռում 25%-ը (մոտ 30% ներմուծում և 20% արտահանում) Ռուսաստանն է զբաղեցնում։ Ղազախստանն ու Բելառուսը միասին նույնիսկ 1% չեն գրավում։ Ղրղըզստանը` վիճակագրության նվազ լինելու պատճառով, Խաչատրյանի խոսքով, ընդհանրապես, որպես առանձին պետություն չի դիտարկվում վիճակագրության մեջ, այլ դիտարկվում է ԱՊՀ երկրների շրջանակներում։

«ԵՏՄ-ին անդամակցումը կարելի է դիտարկել որպես Ռուսաստանի հետ միություն կազմելու մոդել, այլ ոչ թե մյուս պետությունների հետ նաև սերտ կապերի հաստատում», — ընդգծեց տնտեսագետը։
Հայաստանում Բելառուսի և Ղազախստանի ներդրումները նույնպես բավականին քիչ են։ Խաչատրյանի խոսքով, երկրները համատեղ նախագծեր անելու մեջ շահագրգռված չեն, ինչը Միության անդամների համար բավական բացասական երևույթ է։

Խաղադրույք արտահանման վրա

Ինչպե՞ս է այդ ամենն անդրադառնում բիզնես ոլորտի վրա։ Տնտեսագետի խոսքով, ԵՏՄ-ին անդամակցումը դրական է դարձել այն գործարարների համար, որոնք զբաղվում են Ռուսաստան արտահանմամբ (հիմնականում՝ գյուղատնտեսական ապրանքների)։

Ընդհանուր առմամբ, հասարակ գյուղացիների և ֆերմերների համար, որպես ՓՄՁ ներկայացուցիչների, կարելի է ասել, որ նրանք չեն զգացել կենսամակարդակի փոփոխությունը։ Բանն այն է, սակայն, որ Հայաստանում արտահանմամբ զբաղվում է մի քանի կազմակերպություն, իսկ մյուսները ստիպված են սեփական ապրանքը վաճառել րանց։ Ինքնուրույն դա նրանք անել չեն կարող։

Այստեղ էլ ռուբլու անկումը լուրջ դժվարություններ ստեղծեց արտահանողների համար։ Այժմ իրավիճակը մի փոքր փոխվել է, սակայն 2015 թվականը արտահանողների համար անհաջող տարի էր։

Այդ ամենին գումարվում է Վերին Լարսի քարաթափության խնդիրը, ինչի պատճառով պարբերաբար ձմռան ու սելավի պատճառով անցակետը փակվում է։ Այլընտրանքային ճանապարհ չգտնելու պարագայում արտահանման հետ կապված խնդիրները շարունակվելու են։

ԵՏՄ շրջանակներում Հայաստանի տնտեսության հետագա ճակատագիրը, Խաչատրյանի խոսքով, կախված է ինչպես արտաքին գործոններից, այնպես էլ պետության ներքին քաղաքականությունից։

Գնահատելով մինչև 2021 թվականի ԱՄՀ-ի ցուցանիշները, տնտեսագետն այն եզրահանգման է եկել, որ ԵՏՄ-ից մինչ այդ լուրջ տնտեսական աճ ակնկալել պետք չէ։ Միության գործընկերներն այժմ լուրջ դժվարություններ են վերապրում, ինչը կփոխանցվի նաև Հայաստանին։

Այդ պայմաններում, արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար, անհրաժեշտ է երկրի ներսում պաշտպանական մեխանիզմներ ձևավորել, համախմբել ռեսուրսները, կազմակերպել դրանց արդյունավետ բաշխումը, այլապես Հայաստանը «հիվանդանոց է ընկնելու համաշխարհային տնտեսության մեջ հայտնված ցանկացած գրիպի վիրուսից»։

Выставка Сделано в Армении - Sputnik Արմենիա
Արտադրված է ԵԱՏՄ-ում, թե Հայաստանում. ՀՀ կառավարությունը դեռ չի քննարկել

Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը իրավիճակին նայում է ավելի դրական տեսանկյունից։ Նա ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ 2016 թվականի ընթացքում Հայաստանը հասցրել է Ռուսաստան արտահանել մոտ 100 հազար տոննա գյուղմթերք, ևս շուրջ 20-25 հազար տոննա նախատեսում է արտահանել մինչև տարեվերջ։

«Ապրանքներն այժմ անխոչընդոտ են գնում, ֆերմերական տնտեսություններն օգտվում են դրանից, կարծում եմ, նրանք չենք դժգոհում», — ասաց Սաֆարյանը։

Նա նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ներկա պահին արտահանման համար հիմնական խոչընդոտը ռուբլու կուրսն է։ Այժմ տնտեսվարող սուբյեկտները չեն արտահանում, օրինակ, կոնյակ, գինի` սպասելով ռուսական ռուբլու կայունացման։

Ընդհանուր առմամբ, նա կարծում է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը տնտեսության համար կարևոր քայլ էր և արդյունքները կտեսնենք ապագայում։ Մասնավորապես, նա ակնկալում է, որ Ռուսաստանից պատվերներ կլինեն մեքենաշինության ոլորտում (մասնավորապես, հաստոցների)։

«Եթե մենք կարողանանք որոշակի ներդրողների գրավել, ապա մեր ձեռնարկությունները կսկսեն նաև նման պատվերներ իրականացնել։ Խոսքը, մոտավորապես, 2000 անուն ապրանքի մասին է, որը Ռուսաստան չի արտահանվում պատժամիջոցների պատճառով։ Եթե հաջողվի քայլեր անել այդ ուղղությամբ, ապա արդյունաբերությունը զգալի զարգացում կունենա», — նշեց Սաֆարյանը։
Հասարակ մարդկանց հասարակ թվաբանությունը

ԵՏՄ-ին անդամակցելու փաստն ընկալվում է որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր ձևաչափ ոչ միայն բիզնես միջավայրում։ Սոցիոլոգիական տվյալներն այն մասին, թե Միության կազմում Հայաստանի անդամակցությանը բնակչության ո՞ր տոկոսն է աջակցում, դեռ չկան, հայտնել է «Սոցիոմետր» սոցոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։
Սակայն հասարակ մարդիկ ընտրում են ավելի շուտ Արևմուտքի և Ռուսաստանի (որն ասոցացվում է ԵՏՄ-ի հետ) միջև։

премьер-министр Армении Овик Абрамян и член коллегии (министр) ЕЭК по промышленности и агропромышленному комплексу Сергей Сидорский - Sputnik Արմենիա
Աբրահամյանը կարևորել է տարբեր բնագավառներում ՀՀ-ի փոխգործակցության ընդլայնումը ԵԱՏՄ-ի հետ

«Ռուսաստանի հետ ինտեգրվելու կողմնակիցները միշտ գերազանցել են Արևմուտքի հետ ինտեգրվելու կողմնակիցների քանակը։ Սրա համար լուրջ պատճառներ կան` հայերի ազգականներից շատերը բնակվում են Ռուսաստանում, յուրաքանչյուր 6-7-րդ ընտանիքը ֆինանսական միջոցներ է ստանում հենց այնտեղից», — ասում է Ադիբեկյանը։

Մեկ այլ տարր է հանդիասնում, նրա խոսքով, համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում։ Հայաստանին «Իսկանդեր» համակարգերի վաճառքի մասին վերջերս շրջանառվող լուրերն էլ ավելի ամրապնդեցին Ռուսաստանի դիրքերը։

Ադիբեկյանը նաև հիշեցնում է, որ Հայաստանի 15 մլրդ դոլարի բոլոր ներդրումների մեծ մասը Ռուսաստանն է հատկացրել։ Հայերի մեծամասնությունը, բացի այդ, տիրապետում է ռուսերենին, այլ ոչ անգլերենի կամ մեկ այլ լեզվի, ինչը նրանց թույլ չի տալիս աշխատել ԵՄ-ի երկրներում։

«Այսպիսով, մի շարք օբյեկտիվ պատճառներով Ռուսաստանի հետ ինտեգրվելու կողմանկիցները Հայաստանում ավելի շատ են։ 2015 թվականի վերջին տվյալներով, նրանց թիվը դեռ 50%-ից ավել է։ Երկրորդ տեղում են ԵՄ-ն և Իրանը, 4-րդ տեղում` ԱՄՆ-ն», — ասաց Ադիբեկյանը։

Վերը նշվածի արդյունքներն ամփոփելով, ցանկանում եմ եմ մի ասացվածք հիշել. «Եթե դու այլևս դժվարություններ չունես, ուրեմն շեղվել ես ուղուց», որը պետք է սփոփանք լինի «աստղերին» հասնելու ճանապարհին։ Սակայն նույնիսկ այս դեպքում, դիմելով հայկական իշխանություններին, մտաբերում եմ ևս մեկ ասացվածք. «Դու ճիշտ ուղու վրա ես կանգնած, կանգնած ես, սակայն պետք է առաջ շարժվել»…

Լրահոս
0