Հայկական դուդուկի հնչյունները գերեցին մոսկվացիներին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայում տեղի ունեցավ Դուդուկի միջազգային երրորդ փառատոնը։ Աշխարհի լավագույն դուդուկահարները հավաքվել էին «Մոսկվիչ» մշակութային կենտրոնում, որպեսզի մոսկովյան հանդիսատեսին ներկայացնեն երաժշտական գործիք, որը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական համաշխարհային մշակութային ժառանգության գլուխգործոց։

Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը, որը ներկա է եղել միջոցառմանը, բեմում հնչել է ժամանակակից երաժշտություն` հեղինակային կատարմամբ։ Ժամանակակից փորձերը փոխարինվել են հին, ծիսական երաժշտությամբ։ Դուդուկով հնչել են առեղծվածային վաղ քրիստոնեական հիմներ։

Լրահոս
0