ՊԵԿ. Շուրջ 1,5 տոննա լոլիկը թաքցրել էին բեռնախցիկների թաքստոցներում

© Sputnik / Samvel Sepetchyan /  / Անցնել մեդիապահոցКонтрольно-пропускной пункт (КПП) «Бавра»
Контрольно-пропускной пункт (КПП) «Бавра» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ կառավարության առընթեր պետեկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը (ՆՀՎ) Բագրատաշենի, Բավրայի և Մեղրիի մաքսակետերում կանխել է մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում մի քանի դեպքով հայտնաբերել են շուրջ 1,5 տոննա թուրքական և վրացական ծագման լոլիկ:

Մաքսանենգները համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով` ապրանքը թաքցրել են բեռնատար ավտոմեքենաների բեռնախցիկներում հատուկ պատրաստված թաքստոցներում: Վարչության աշխատակիցները կանխել են նաև անօրինական ճանապարհով շուրջ 600 կգ մաքրող միջոցների և 200 լիտր մեքենայի յուղի ներկրման փորձեր:

ՆՀՎ վարչությունը բացահայտել է չհայտարարագրված մի շարք ապրանքներ ևս, այդ թվում` կենցաղային իրեր, տեխնիկա, սննդամթերք, զարդեր և այլն: Եղել են նաև ապրանքների թերհայտարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և մաքսային կանոնների խախտման փորձեր:

 

Լրահոս
0