Արթուր Աբրահամը որդի է ունեցել

© Sputnik / Asatur Yesayants / Артур Абраам
Артур Абраам - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արթուր Աբրահամի որդուն անվանակոչել են Գրիգոր` ի պատիվ բռնցքամարտիկի հոր։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Գերմանիայում բնակվող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հայրիկ է դարձել, այս մասին հայտնել է մարզիկի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում։

«Լույս աշխարհ է եկել Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը` Արթուր Աբրահամի (Ավետիք Գրիգորի Աբրահամյան) որդին»,- գրել է Գրիգորյանը հոր և նորածին որդու լուսանկարի տակ։

WBO վարկածով 2-րդ կիսամիջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հուլիսի 17-ին 50-րդ մենամարտում հաղթեց նորվեգացի Թիմ-Ռոբին Լիհաուգին և այժմ չեմպիոնական գոտու հավակնորդ է։

Լրահոս
0