00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնացած, մնացած ու գործազուրկ նախարարներ

© Sputnik / Asatur YesayantsПравительство Армении
Правительство Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարության 19 նախարարություններից 17-ն արդեն նախարարներ ունեն՝ նոր, հին, վերադարձած: Ովքեր են նրանք, որտեղից են եկել գործադիր իշխանություն, և ովքեր են նրանց գալուց հետո դարձել գործազուրկ:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի 19 նախարարություններից 9-ն ունեն նոր նախարարներ, 7-ը ղեկավարվելու են նախկինների կողմից, իսկ 3-ն առայժմ ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարները: Այսպիսով` կառավարության վերջնական ձևավորման համար անհրաժեշտ է ևս 2 նախարարների նշանակում՝ արտաքին գործերի և պաշտպանության, իսկ վերջինը՝ քաղաքաշինության նախարարությունն առաջիկայում նախատեսվում է վերաձևակերպել կոմիտեի:

Ինչ վերաբերում է նորանշանակ նախարարներին, նրանցից ոմանք հանրության համար այնքան էլ նոր դեմքեր չեն: Ու թեև ընդունված է ասել, որ նորը լավ մոռացված հինն է, բայց այս դեպքում հանրությունը նույնիսկ չհասցրեց մոռանալ նրանց:

Բնապահպանության նախարար նշանակված Արծվիկ Մինասյանն ընդամենը ամիսներ առաջ էր օրենսդիրից տեղափոխվել գործադիր իշխանություն, բայց՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:

© Sputnik / Asatur YesayantsԲնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան
Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան

Կառավարությունում նոր մարդ չէ նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով 2012-2013թթ. մեկ անգամ արդեն զբաղեցրել է այդ նախարարի աթոռը: Եվ հիմա` 3 տարվա ընդմիջումից հետո դարձյալ վերադարձավ նախկին աշխատանքին:

© Sputnik / Asatur YesayantsՍպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան
Грачья Ростомян - Sputnik Արմենիա
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան

Դե, իսկ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին հանրությանը ներկայացնելու կարիք անգամ չկա: Հեռուստաէկրանից բոլորին քաջածանոթ Ամիրյանը 17 տարեկանից հեռուստատեսությունում է. նախ` որպես ռեժիսորի ասիստենտ, ապա` հեռուստահաղորդավար, Հայաստանի ազգային ռադիոյի տնօրեն, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ: Իսկ այսօրվանից արդեն՝ մշակույթի նախարար: Այս պաշտոնում նա փոխարինեց 10 տարի այդ աթոռն անփոփոխ զբաղեցրած Հասմիկ Պողոսյանին:

© ArmtimesՄշակույթի նախարար Արմեն Ամիրյան
Армен Амирян - Sputnik Արմենիա
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյան

Առողջապահության նորանշանակ նախարար, մասնագիտությամբ բժիշկ- անեսթեզիոլոգ Լևոն Ալթունյանը ևս գործադիր իշխանությունում աշխատելու փորձառություն չունի: 1986թ-ին իր աշխատանքային գործունեությունը սկսելով Հրազդանի հիվանդանոցից, ապա աշխատելով Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում` 10 տարի անց նա տեղափոխվել է բիզնեսի բնագավառ: 1996 — 2016թթ. եղել է «Էֆես» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների տնօրեն, 2002 — 2006թթ` «Ապահովագրական շուկայի ասոցիացիայի» նախագահ, 2012 — 2016թթ` գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2014 — 2016թթ.` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ:

© Banks Առողջապահության նախարար Լևոն Ալթունյան
Левон Алтунян - Sputnik Արմենիա
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյան

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Սուրեն Կարայանը, ճիշտ հակառակը, իր աշխատանքային ողջ գործունեության ընթացքում եղել է գործադիր իշխանությունում, մասնավորապես, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես առաջատար մասնագետ, տարբեր բաժինների ու վարչությունների պետ, նախարարի տեղակալ: Իսկ մինչ նախարար նշանակվելը՝ 2015-2016թթ. աշխատել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունում` որպես նախարարի առաջին տեղակալ:

© PanoramaԷկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայան
Сурен Караян - Sputnik Արմենիա
Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայան

Կառավարությունում համեմատաբար նոր անձինք են նաև սեպտեմբերի 20-ին նշանակված կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Մասնագիտությամբ ինժեներ-ռադիոտեխնիկ Վահան Մարտիրոսյանը, ով խորհրդային տարիներին աշխատել է Երևանի էլեկտրաապարատների գործարանում` որպես ինժեներ-կոնստրուկտոր, կոնստրուկտորային բյուրոյի պետ, գլխավոր ինժեների տեղակալ, 2000թ-ից սկսած մի շարք մասնավոր ընկերությունների տնօրեն է եղել, այդ թվում՝ «Արմենթել» ՓԲԸ-ի, «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ-ի, «GNC-ալֆա» ՓԲԸ-ի:

© Sputnik / Asatur YesayantsԿապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյան
Ваан Мартиросян - Sputnik Արմենիա
Կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյան

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը 18 տարի աշխատել է Երևանի կոնյակի գործարանում` որպես փորձագետ հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն:

© Sputnik / Asatur YesayantsԳյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան
Игнатий Аракелян - Sputnik Արմենիա
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան

Իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն առաջին անգամը չէ, որ ոտք է դնում գործադիր իշխանություն: 1995 — 1997թթ. նա աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմի ղեկավարի, 1997 — 1998թթ.՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի, 1998 — 1999թթ.՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոններում: Ապա եղել է Հայաստանի ազգային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի փոխնախագահ, 2003 — 2004թթ.` «Միցուբիսի» կորպորացիայում՝ խորհրդատու, «Հրազդանի ՋԷԿ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր տնօրեն, «Թելասի» ԲԸ և «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն:

© Sputnik / Asatur YesayantsԷներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան
Заседание правительства. Ашот Манукян - Sputnik Արմենիա
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան

Սեպտեմբերի 20-ին Ֆինանսների նախարար նշանակված Վարդան Արամյանը ևս նոր մարդ չէ կառավարման համակարգում: Նա գործադիր իշխանություն է եկել 1999թ —ից՝ աշխատելով Կենտրոնական բանկում՝ տարբեր բաժինների մասնագետ, ապա բաժնի պետ: Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք զբաղեցրել է ֆինանսների նախարարի տեղակալի, Հովիկ Աբրահամյանի օրոք՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնները:

© Sputnik / Asatur YesayantsՖինանսների նախարար Վարդան Արամյան
Вардан Арамян - Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարար Վարդան Արամյան

Կառավարության կազմում առ այս պահը կատարված վերադասավորումների, վերանշանակումների ու նշանակումների արդյունքում արդեն ութ նախկին նախարարներ այս պահին գործազուրկ են: Նրանք են` առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանը, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, սպորտի և երիտասարդության նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

 

Լրահոս
0