00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:11
16 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընկեր ջան, գինի լից. մեկնարկում է «Արենի» փառատոնը

© Sputnik / Asatur Yesayants Организатор и учредитель фонда "Фестиваль Арени" Нуне Манукян
Организатор и учредитель фонда Фестиваль Арени Нуне Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փառատոնն ավանդաբար մեկնարկում է Ռինդ գյուղում։ Այս տարի այն կկազմակերպվի սեպտեմբերի 30-ին, ժամը 17։00-ին, իսկ հոկտեմբերի 1-ին մասնակիցներն ու հյուրերը կհավաքվեն Արենի գյուղում։ Գինի արտադրողները կներկայացնեն 14 անուն գինու, որոնցից մի քանիսը նորություն կլինեն հայկական շուկայի համար։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. «Արենի» գինու 8-րդ փառատոնը կանցկացվի Վայոց Ձորի մարզի համանուն գյուղում, Sputnik Արմենիային ասաց «Արենի փառատոնի» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանը։

Փառատոնի նպատակն է նպաստել զբոսաշրջության զարգացմանը։

«Արենի փառատոն» հիմնադրամի ներկայացուցիչները նշում են, որ ցանկանում են աջակցել տարածաշրջանի տնտեսական առաջընթացին, քանի որ հայկական զբոսաշրջությունը, հատկապես` էկոտուրիզմը լավ ներուժ ունի։

«Փառատոնը սիրում են ոչ միայն Հայաստանի բնակիչները, այլև` արտասահմանցիները։ Այս տարի մեծ թվով հյուրեր են կլինեն Ռուսաստանից, Եվրոպայից, Բրազիլիայից և Աֆրիկայից։ Ամենակարևորն այն է, որ այս տարի նորույթ է սպասվում` աֆիլացված զբոսաշրջություն։ Հայաստան կայցելեն 70 երկրից», — ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ փառատոնի ընթացքում տնական արտադրության գինու ավելի քան 100 տեսակ կներկայացվի, այն դեպքում, որ անցած տարի 40 տեսակ էր ներկայացվել։ Մանուկյանի խոսքով` հագեցած է լինելու նաև համերգային ծրագիրը. ելույթ են ունենալու հայաստանցի և արցախցի երաժիշտները։ «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրենը, սակայն, չնշեց երաժիշտների ու խմբերի անունները. թող ինտրիգ լինի։

Красное вино - Sputnik Արմենիա
Գինոտ և անգին Հայաստանը

Նրա խոսքով` այս տարի օտարերկրյա սոմելիեների մրցույթ չի լինելու, դրա փոխարեն Արենի, Ռինդ և Խաչիկ գյուղերում արտադրված տնական գինիների մրցույթ կլինի։

«Այս տարվա փառատոնի առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի մարզերի բնակիչները պատրաստ են ներկայացնել սեփական արտադրանքը։ Ըմպելիքներն իրենց որակով տարբերվում են յոթ տարի առաջ ներկայացրած տեսականուց», — ասաց Մանուկյանը։

Ըստ նրա` «Արենի փառատոնի» շնորհիվ վերջին տարիներին Հայաստանում նոր թափ է ստացել գինու զբոսաշրջությունը, արտադրողների 35%-ը հնարավորություն է ընձեռում այցելել գործարաններ ու համտեսներ անցկացնել տեղում։

Միջոցառման կազմակերպիչները հույս ունեն, որ տնական գինի արտադրողները նույնպես կմիանան գինու համտեսներ անցկացնելու մշակույթին։

«Օրինակ` Արենիում գինու մի քանի արտադրող կա, որոնք իրենց տներում փոքրիկ գինեգործարաններ են բացել ու զբոսաշրջիկների են ընդունում։ Մենք հույս ունենք, որ փառատոնը կօգնի զարգացնել ոչ միայն գինեգործությունը, այլև` Հայաստանի այն շրջանները, որտեղ խաղող են աճեցնում», — ավելացրեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Մանուկյանը նշեց, որ որքան էլ փառատոնն ալկոհոլի հետ է կապված, այնուհանդերձ միջոցառմանը մասնակցելու համար տարիքային որևէ սահմանափակում չկա։

Այս տարվա փառատոնին նաև կրկեսային համարներ կլինեն, տիկնիկային ներկայացումներ, ինչպես նաև` հայկական ազգային խաղեր։

Լրահոս
0