Երևանի ավտոբուսներում դասական երաժշտություն է հնչում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեպտեմբերի 26, 27 և 28-ին քաղաքային տրանսպորտի նախապես ընտրված վեց երթուղիներում տարբեր ժամերի կհնչի դասական երաժշտություն։ Իրադարձության նախաձեռնողը Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական հիմնադրամն է։

Հիմնադրամը ձեռնամուխ է եղել ստեղծելու «United American and Armenian Chamber Orchestra»-ն («Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախումբը»), որի կազմում ընդգրկված են ինչպես հայազգի երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ, այնպես էլ օտարերկրացիներ։

«BUSymphony» նախագծի միջոցով հիմնադրամի ստեղծագործական թիմը նպատակ ունի դասական երաժշտությունը ներկայացնել հանրությանը՝ այլ ձևաչափով և անակնկալ կերպով։

 

 

Լրահոս
0