Ադրբեջանական կողմը գիշերը սահմանին ԴՇԿ գնդացիր է կիրառել

© Photo : HetqАрмянский военнослужащий
Армянский военнослужащий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԼՂ շփման գծում գիշերվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։

Գիշերվա ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց: ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (40 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Լրահոս
0