29.09. Շախմատը դպրոցում և «Երևան Օփեն» միջազգային մրցաշարը

© TheatlanticШахматы
Шахматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեպտեմբերի 29–ին, ժամը 13։00–ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչների ասուլիսը` նվիրված հոկտեմբերի սկզբին կայանալիք «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով միջազգային կոնֆերանսին և «Երևան Օփեն» միջազգային մրցաշարին։

Հոկտեմբերի 1-ին մեկնարկող Միջազգային կոնֆերանսն արդեն երկրորդ անգամ է անցկացվում։ Այս տարվա միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա կլինի Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Ի տարբերություն «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով միջազգային կոնֆերանսին, «Երևան Օփեն» միջազգային մրցաշարն անցկացվում է առաջին անգամ, սակայն արդեն 11 երկրի 115 շախմատիստ մասնակցելու հայտ է ներկայացրել, որոնց թվում է նաև 23 միջազգային գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ:

Ասուլիսի բանախոսներն են`

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Նորայր Քալանթարյանը,

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար`
Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 60-0130 Բջջ.` +374 (94) 18-3377

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

 

Լրահոս
0