Բալյանների դինաստիայի հուշահամալիր–դամբարանը Ստամբուլում

© Sputnik / Mehmet YamanГлавные ворота Стамбульского дворца Долмабахче были созданы армянским архитектором Карапетом Баляном
Главные ворота Стамбульского дворца Долмабахче были созданы армянским архитектором Карапетом Баляном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկու հարյուր տարի շարունակ Բալյանների դինաստիայի ներկայացուցիչները օսմանյան սուլթանների պալատական ճարտարապետներն են եղել։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Ստամբուլում հոկտեմբերի 1-ին կբացվի հուշահամալիր-դամբարան` նվիրված Բալյանների հայկական ճարտարապետական դինաստիային, հաղորդում է rusarminfo-ն` հղում անելով Daily Sabah թերթին։

Музей педагогического института Армении - Sputnik Արմենիա
Հակադրությունների քաղաք կամ ինչպես հայերը կառուցեցին Ստամբուլը

Հայկական ճարտարապետական ավանդույթներով կառուցված հուշահամալիր-դամբարանը, որը պատրաստված է սպիտակ մարմարից, գտնվում է Բալյան ընտանիքի տոհմային գերեզմանատանը` Ստամբուլի Ուսկյունդար շրջանի Սուրբ Խաչ եկեղեցու գերեզմանատան տարածքում։ Շինության հեղինակներն են Հրաչ և Հակոբ Կիրմիզյանները։

Դամբարանի բացմանը ներկա կլինեն Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջին, Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոպբաշը և Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։

18-19-րդ դարերին Բալյան դինաստիայի ներկայացուցիչները եղել են օսմանյան սուլթանների պալատական ճարտարապետները։ Այդ դինաստիայի ճարտարապետների մի քանի սերունդները Ստամբուլում կառուցել և վերակառուցել են պալատներ, մզկիթներ և մի շարք հայտնի շինություններ։ Առավել հայտնի է եղել Կարապետ Բալյանը, որը նախագծել է օսմանյան սուլթանների Դոլմաբախչե պալատը Բոսֆորի եվրոպական հատվածում։

Լրահոս
0